Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանաբնակ թուրք-մեսխեթցիները տարեվերջին հայրենադարձի կարգավիճակ կստանան

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում բնակվող և իրենց նախկին բնակության վայր վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիները (ախալցիխյան թուրքեր) տարեվերջին կստանան հայրենադարձի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է թուրք մեսխեթցիների Vatan («Հայրենիք») միության խորհրդի ղեկավար Շամսադին Սարվարովը.

«Վրաստան վերադառնալ ցանկացող թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման գործընթացն արագացնելու համար ստեղծվել է այդ երկրի պաշտոնատար անձանցից բաղկացած հանձնաժողով: Մենք հասել ենք նրան, որ մինչև տարեվերջ հայրենադարձի կարգավիճակ ստանան: Դրանից որոշ ժամանակ անց էլ կմեկնարկի նրանց վերադարձի գործընթացը»:

Նշվում է, որ 13,000 ադրբեջանաբնակ թուրք-մեսխեթցիները Վրաստան վերադառնալու հայտ են ներկայացրել: Դրանցից 5,428-ն արդեն ներկայացվել է վրացական կողմին:

Հիշեցնենք, որ 1944 թվականին Ստալինի հրամանով անհուսալի տարր համարվող թուրք-մեսխեթցիները բռնագաղթեցվեցին Վրաստանի հարավարևմտյան հատվածից և հաստատվեցին Ղազախստանում, Ղրղզստանում ու Ուզբեկստանում:

Երբ 1999 թվականի ապրիլի 27-ին Վրաստանը դարձավ ԵԽ-ի 41-րդ անդամը, հենց Թուրքիայի նախաձեռնությամբ ու ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ պարտավորվեց ստանձնել թուրք-մեսխեթցիների վերադարձի ապահովումը:

Այժմ պլանավորված է 2011-2013 թվականներին կենսագործել «Դյոնուշ» («Վերադարձ») պլանը և Ջավախքում վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիների 6,000 ընտանիքի: Թուրքիան ակտիվորեն սատարում է այդ գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում