Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարարությունը, ի պատասխան Սաինգիլոյի (Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի վրացական անվանումը) էթնիկ վրացիների պնդումների, հայտարարել է, որ կասկածի տակ չի դնում Ադրբեջանում դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի կողմից սեփական գործառույթների բարեխղճորեն կատարելը և մտադիր չէ նրան ետ կանչել:
Փոխարտգործնախարար Կալանդաձեն հայտարարել է, որ իրենք սպասում են հետաքննության ավարտին, և նոր կարձագանքեն իրենց դեսպանի հետ կապված միջադեպին:
Հիշեցնենք, որ Սաինգիլոյի բնակիչները վրացական կողմից պահանջում են ետ կանչել Վրաստանի դեսպանին` պատճառաբանելով նրանով, որ Շարաշենիձեն վիրավորանքներ է հասցրել իրենց: