Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկու 76 շենքի բնակիչ, 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 42 QQ 444 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում բախվել է առևտրի տաղավարներին:
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մի քանի գյումրեցիներ պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ Jeep մակնիշի մի ավտոմեքենա Գյումրիում հետապնդել է Mercedes-ի վարորդին և նույնիսկ նշել են, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:











































