Ինչպես այսօր գրում է The Guardian-ը, Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսան օգնում է այդ երկրի զինվորականներին ավելի արդյունավետ իրականացնել հարձակումները Լիբիայի ռազմավարական օբյեկտների վրա: Մուսա Քուսան, որը բնակվում է Քաթարում, ըստ թերթի, լավ պատկերացում ունի, թե որտեղ կարող է գտնվել Քադաֆին, այդ պատճառով տեղեկություններ է հաղորդում բրիտանացիներին:
Միաժամանակ բրիտանացի զինվորականները հայտարարել են Լիբիայում ռազմական օպերացիայի մեծացման Լիբիայի ենթակառուցվածքներին հարված հասցնելու մասին: «Ներկայումս ՆԱՏՕ-ն չի գրոհում Լիբիայի ենթակառուցվածքների վրա, սակայն եթե մենք ցանկանում ենք ուժեղացնել ճնշումը Քադաֆիի ռեժիմի վրա, ապա պետք է լրջորեն դիտարկենք հարվածների ենթարկվող օբյեկտների թվի մեծացումը»,- ասել է Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբը ղեկավարող գեներալ Դևիդ Ռիչարդսը: