Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչն է հաշվում իշխանությունը

Եվրատեսիլյան քննարկումները հասկանալիորեն ստվերել են ներքաղաքական վերջին շրջանի բուռն գործընթացները: Դրանք կարծես թե մղվել են երկրորդ պլան, առավել ևս, որ ներկայումս կարծես սպասողական դիրքում են բոլորը: Իսկ սպավողը մի բան է` ազատելո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը բոլոր քաղբանտարկյալներին, թե՞ ոչ: Այդ հարցը շատերն են տալիս: Ու թվում է, որ հարցի պատասխանը շատ պարզ է` կամ ազատելու է, կամ ոչ:

Մինչդեռ բուն իրավիճակը թերևս այդքան էլ պարզ ու կամ-կամի տիրույթում չէ:

Մի կողմից, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 28-ին բավականին պատասխանատու հայտարարություն արեց առ այն, որ մայիսի 31-ի հանրահավաքում քաղբանտարկյալները ողջունելու են մասնակիցներին, այդ թվում Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը: Այդ հայտարարությունը Տեր-Պետրոսյանին կարծես թե նահանջի տեղ չի թողնում:

Մյուս կողմից, այդ համատեքստում շատ հետաքրքրական էր նրա այցը կալանավայրերում գտնվող Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին, ինչը առնվազն վկայում էր, որ իրավիճակն ամենևին էլ միարժեք չէ: Այդ իրողության մասին է նաև վկայում այն, որ մայիսի 9-ի առիթով Սասուն Միքայելյանի ազատ արձակումը, որի սպասումն ակնհայտորեն կար և այն ձևավորվել էր Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցի ընթացքում արտահայտված մտքերի արդյունքում, առայժմ ձգձգվում է:

Նիկոլ Փաշինյանի հնարավոր ազատ ազատման մասին, մինչև մայիսի 31-ը, որևէ այլ ակնարկ, բացի Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցն ու դրանից հետո էլ Տեր-Պետրոսյանի ապրիլի 28-ի հայտարարությունը, կարծես թե չի եղել: Այդ ամենը թողնում է հեղհեղուկ իրավիճակի տպավորություն: Ի՞նչ են պատրաստվում անել կողմերը` իշխանությունն ու ընդդիմությունը:

Սակայն, թերևս, այդ հարցից ավելի կարևոր է, թե ինչ են կողմերը պատրաստվում անել քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո: Երևի թե հենց այդ հարցի հնարավոր պատասխանների մեջ է այն, թե ինչ կանի իշխանությունը մինչև մայիսի 31-ը, քանի որ ամեն ինչ թերևս կախված է նրանից, թե ինչ կանի ընդդիմությունը դրանից հետո:

Մինչ այժմ Հայ ազգային կոնգրեսն այդ մասին կարծես թե չի խոսել ուղղակի կամ ակնարկների ձևով: Մինչդեռ քաղբանտարկյալների ազատ արձակումը նշանակելու է առաջին փուլի ավարտ, որում առաջ էին քաշվել երեք կետեր` տասնհինգ կետանոց ցանկից, և դրանք բավարարվել են: Որո՞նք են լինելու հաջորդ պահանջները, որ 15-ի ցանկից առաջ կքաշի ընդդիմությունը երկրորդ փուլի համար: Չի բացառվում, որ հենց դա է այժմ հաշվում իշխանությունն ու դրա շուրջ հաշվարկներից հետո միայն կփորձի վերջնական որոշում կայացնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:

Չի բացառվում, որ նույն հաշվարկի մեջ է նաև ընդդիմությունը: Այսինքն, թեև դե յուրե՝ ոչ, բայց դե ֆակտո՝ առաջին փուլը նրանք արդեն իսկ համարում են ավարտված և արդեն իսկ սկսել են գործընթացի երկրորդ փուլը, այսինքն աշխատում են դրա ձևակերպումների վրա, որոնք հստակեցնելուց հետո էլ կհայտարարվի առաջին փուլի ավարտի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում