Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

«Ինչ որոշումներ կայացվել են, օրենքի սահմաններում են եղել». Գագիկ Մելիքյան

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանն, այսօր լրագրողների այն հարցադրմանը, թե արդյո՞ք ինքը չի համարում, որ Մարտի 1-ի գործով մինչ այսօր տարվող քննությունը սխալ կամ ուղղորդված ընթացք է ունեցել, քանի որ երեք տարի պահանջվեց, որ «զարթնեն» ու հանկարծ որոշեն հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ասաց. «Ես չեմ կարծում, որ նոր են զարթնել, ես չեմ կարծում, որ քննությունը գնացել է այլ, սխալ ճանապարհով: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ նոր հիմքեր, փաստեր են հայտնաբերվել, և դրանց հայտնվելը չի նշանակում, որ նախորդ ամբողջ քննության պրոցեսը սխալ է գնացել»:
Խոսելով Մարտի 1-ին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին՝ Գագիկ Մելիքյանը նախ ասաց, որ իր կարծիքով՝ «ինչ որոշումներ կայացվել են, դրանք օրենքի սահմաններում են եղել», իսկ հետո նշեց. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը հրահանգել է, որ տասը հոգի պետք է զոհվեն կամ մարտական փամփուշտներով գործողություններ պետք է իրականացվի և մարդկանց վրա հրազեն օգտագործվի: Ես չեմ կարծում, որ նման հրահանգներ եղել է ընդհանրապես»։
Երբ Գագիկ Մելիքյանից փորձեցինք պարզաբանում ստանալ իր հնչեցրած երկու հակասական կարծիքների վերաբերյալ, թե ինչպես է, որ ամեն ինչ ըստ օրենքի է եղել, բայց միևնույն ժամանակ կասկածում է, որ նման հրահանգ ընդհանրապես տրվել է, ինչը ենթադրում է, որ ոստիկանությունը և ուժային կառույցներն այդ օրը գործել են ինքնագլուխ, նույնն է թե՝ օրենքի խախտմամբ, Մելիքյանը պատասխան հարց ուղղեց.
«Եվ դուք հավատու՞մ եք, որ ինչ-որ մեկը հրահանգել է, որ մարդ սպանեն, նման հրահանգ հնարավո՞ր է լիներ: Այո, սպանվածներ կան, և խնդիրը նրա մեջ է, որ պետք է հիմնավորված ձևով ճշտվի, ովքեր են կատարել այդ գործողությունները և բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»։
«Այդ թվում և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը» – լրագրողներից մեկի հարցին, Մելիքյանը պատասխանեց. «Ո՛վ ուզում է լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում