ՌԴ ոստիկանները հաշվել են բոլոր ողջ մնացած «օրենքով գողերին»: ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրները հայտնում են քրեական հեղինակությունների «մարդահամարի» մասին, ըստ որի՝ նրանց թիվն այսօր մոտ 500 է:
Սա աննախադեպ փոքր թիվ է Ռուսաստանում «օրենքով գողերի» գոյության ողջ պատմության ընթացքում՝ հայտնում է mk.ru-ն:
Անգամ Նիկիտա Խրուշչովի իշխանության տարիներին, երբ «օրենքով գողերին» նպատակադրված ոչնչացնում էին, նրանց թիվը անհամեմատ ավելի էր:
ՌԴ քրեական հետախուզության գլխավոր վարչությունը լրագրողներին հայտնել է, որ տվյալ պահին Ռուսաստանում ազատության մեջ է 428 «հեղինակություն»: Եվս մոտ 100 մարդ գտնվում է անազատության մեջ Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների ու արտերկրի բանտերում:
«Օրենքով գողերի» վերաբերյալ բոլոր տվյալները տարբեր շրջաններից հավաքվում են պարբերաբար, ու ահա հերթական անգամ այդ տվյալները հավաքելիս զարմացել են նույնիսկ իրավապահները:
Անգամ լուրեր էին շրջանառվում, որ իրենց առաջնորդ Դեդ Հասանի մահից հետո նրանց «կաստան» անհետանում է:
Այն, որ ՌԴ ԱԳՆ-ն հնչեցրել է թվեր, շատերը կարծում են, որ դա «հեղինակությունների» դեմ պայքարի հերթական փուլի սկիզբն է:
Հարկ է նշել, որ անձամբ «օրենքով գողերը» այդ ձևակերպման հետ համաձայն չեն, հակառակը՝ որոշ «օրենքով գողեր» պատրաստվում են արտասահմանից վերադառնալ Ռուսաստան (օրինակ՝ Վադիկ Բելին):
Այլ հարց է՝ կկարողանա՞ն արդյոք «օրենքով գողերը» ողջ մնալ ժամանակակից պայմաններում:










































