Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մասնակցելու է Ռիոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիական խաղերին: Սերբ թենիսիստը հուսով է, որ կկարողանա մեդալ նվաճել: 2008 թվականին Նովակը Պեկինի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր է դարձել:
«Բոլոր մարզիկներն են ցանկանում մասնակցել օլիմպիական խաղերին: Հանդես եմ գալու մենախաղում: Հուսով եմ՝ մեդալ կնվաճեմ»,- հայտարարել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ Նովակը Տորոնտոյի մասթերսի եզրափակչում 6:3, 7:5 հաշվով պարտության էր մատնել ճապոնացի Կեյ Նիսիկորիին:
Սերբ թենիսիստը մարզական կարիերայում 30-րդ անգամ հաղթել է Մասթերս շարքի մրցաշարերում: Այս հաղթանակից հետո Ջոկովիչը նոր ռեկորդ է սահմանել: Մասթերսի 29 հաղթանակ իր ակտիվում ուներ Ռաֆայել Նադալը:
Ջոկովիչի համար այս տիտղոսը 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում և 66-րդը՝ մարզական կարիերայում: