Տղամարդկանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Տորոնտոյի մասթերսի եզրափակչում 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Կեյ Նիսիկորիին:
Սերբ թենիսիստը մարզական կարիերայում 30-րդ անգամ հաղթեց Մասթերս շարքի մրցաշարերում: Այս հաղթանակից հետո Ջոկովիչը նոր ռեկորդ սահմանեց: Մասթերսի 29 հաղթանակ իր ակտիվում ուներ Ռաֆայել Նադալը:
Ջոկովիչի համար այս տիտղոսը 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում և 66-րդը՝ մարզական կարիերայում: