ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան չի պատրաստվում հրաժարվել «Բարսելոնա» տեղափոխության մտքից: Անգամ այն դեպքում, երբ հայտնի է, որ փարիզյան ակումբը չի ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից:
Marca-ի տեղեկությունների համաձայն` բրազիլացի ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարներին, որ ցանկանում է շարունակել կարիերան Կատալոնիայում:
«Բարսելոնա»-ն պատրաստ է իրականացնել Սիլվայի տրանսֆերը: Ֆուտբոլիստն առաջին հորիզոնականն է զբաղեցնում Տիտո Վիլանովայի տրանսֆերային ցուցակում: Կատալոնական ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի տրանսֆերային գործարքը հաջողությամբ ավարտվի:










































