Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հերթական անգամ հաղթել է՝ պաշտպանելով չեմպիոնի տիտղոսը:
Կենտիկյանի հակառակորդն այսանգամ խորվաթ Նևենա Միկուլիչն էր: Մենամարտն ավարտվել է միավորների տարբերությամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել է 28-ամյա Կենտիկյանին:
Հավելենք, որ այս հաղթանակը Կենտիկյանի մարզական կարիերայում 36-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա ունի 2 պարտություն: