Ադրբեջանական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղն Ադրբեջան է ժամանելու հոլանդական Բրունսում քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության օպերացիոն տնօրինության համատեղ պլանավորման պետ, բրիգադի գեներալ Մայքլ Յորգենսենը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Յորգենսենը Բաքվում է գտնվելու մինչև մայիսի 19-ը: Պլանավորված է, որ այդ ընթացքում նա հանդիպումներ է անցկացնելու Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության մասնակցությամբ Բաքվում պլանավորված են մի շարք միջոցառումներ, իսկ այսօր մեկնարկում են օպերացիայի պլանավորման ու նյութատեխնիկական ապահովման դասընթացները, որոնք կտևեն մինչև մայիսի 20-ը: