Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային շաբաթվա առաջին օրը նավթի համաշխարհային գները ցուցաբերում են դրական դինամիկա՝ շնորհիվ ամերիկյան արտարժույթի արժեզրկման:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.39 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 43.71 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն իր հերթին աճել է 0.38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 41.76 դոլար:
Դոլարի ինդեքսը նվազել է 0.01 տոկոսով՝ մինչև 95.58 կետ: Ամերիկյան արտարժույթի թուլացումը դրականորեն է ազդում «սև ոսկու» արժեքի վրա, քանի որ նավթի գները կապված են դոլարի հետ, և ավելի թույլ դոլարը նավթամթերքը դարձնում է ավելի էժան արտարժույթ ունեցողների համար: