Աշխարհի և Բելառուսի համար մեկ թենիսիստուհիները՝ Կարոլինա Վազնակին և Վիկտորիա Ազարենկոն, նոյեմբերի 19-ին Մինսկում բարեգործական հանդիպում կանցկացնեն,- հայտնում է Բելառուսի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Դանիացի թենիսիստուհին WTA-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է սույն թվականի հոկտեմբերի 11-ից, իսկ Ազարենկոն զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Հանդիպումից ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Մինսկի հանրապետական մանկական հիվանդանոցին: