Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն հանդիպել է իր վրաց գործընկեր Բաչո Ախալայային: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը: Սկզբում պաշտպանության նախարարների հանդիպումը մեկնարկել է ընդլայնված կազմով: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող խնդիրներ:
Ապա տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույց:
Հիշեցնենք, որ Բաչո Ախալայան և Սաֆար Աբիևն օրեր առաջ Ստամբուլում կայացած սպառազինության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեդ Վեջդի Գյոնյուլի հետ: