Նորվեգական Տրոնհեյմ քաղաքում տեղի է ունեցել մորուքավոր և բեղավոր մարդկանց մրցույթ, որին մասնակցել է ավելի քան 160 տղամարդ: Գերմանիայից մրցույթին ժամանած վարսավիր Էլմար Վայսերը հաղթող է ճանաչվել` ներկայացնելով իր մորուքը, որի մի մասը եղջերուի տեսքով էր, իսկ մյուսը՝ Նորվեգիայի դրոշի:
Սա նրա առաջին հաղթանակը չէ: Նա արդեն երկու անգամ հաղթել էր: Օրինակ՝ 2005 թ. նա մորուքը սանրել էր Բրանդենբուրգյան դարպասների տեսքով, իսկ երկու տարի անց ներկայացել էր «Լոնդոնի կամրջով»:
Այս մրցույթը սովորաբար անցկացվում է 14 անվանակարգերում` «Սալվադոր Դալիի լավագույն մորուք և բեղեր», «Հրացանակիրների լավագույն մորուք», ինչպես նաև մորուքի լավագույն հարդարում: հենց Վայսերի հարդարումն էլ համարվել է լավագույնը: Աշխարհի այս առաջնությունը տարբեր երկրներում անցկացվում է 1995 թվից: Այն տեղի է ունեում երկու տարին մեկ: