Saturday, 01 04 2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով
«Կարմիր խաչի» միջնորդությամբ 12 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
Արմավիրի Արշալույս բնակավայրում հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ մարմին
Ազգի ոտնահարված ոգին կենդանացնելու համար պետք է ուտել «կերակուրը», որը ժողովուրդն ինքը պատրաստել էր․ Բաբայան
Մեր բախտը բերել է, եթե Բաքուն փորձի միջանցք ստանալ՝ Իրանն առանց հապաղելու կհարվածի. Բեգիջանյան
ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ»-ում
Փաշինյանի այցը Գերմանիա դրական էր. համայնքը ողջունում է հարաբերությունների զարգացումը
Մասիսի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 15 անշարժ գույք, 5 շարժական գույք, 58 մլն 515 հազար 628 դրամ․ դատախազություն
Խուլիգանական փողոցային բոսյակին բնորոշ վարքագիծն ԱԺ-ում մերժելի է, անկախ նրանից թե որ թիմից է
13:15
Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին
«Ճամբարի» ընտրությունը անխուսափելի է․ այլընտրանքը՝ պետականության կորուստ
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են
Նշանավոր կոմպոզիտոր` Առնո Բաբաջանյան
Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
Տեղ-Կոռնիձոր հատվածում Ադրբեջանի հետ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ․ ԱԱԾ
11:45
ԱՄՆ Արկանզաս նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ
11:30
Նավթի գներն աճել են
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակ է ճանապարհներին
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
ՏՏ ոլորտը գլոբալ խնդիրներ է ապրում․ 100․000-ից ավելի աշխատատեղ է կրճատվել ամբողջ աշխարհում
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Եթե ապօրինի գույքի վերադարձի գործընթացում համաձայնությամբ ակտ է կայացվում, այն ևս պետք է լինի թափանցիկ
Ադրբեջանը հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ է կիրառել. ԱՀ ՊՆ
Բիզնես պրոյեկտ է. Ունե՞նք հետազոտություն, որ ուսանողները վատ են սովորում, որովհետև համալսարանը Աբովյան փողոցի վրա է, ոչ թե Աշտարակում
Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
«Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում ավտովթար է եղել․ ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ
Աննա Վարդապետյանը կգա ընդդիմադիր պատգամավորի հետևից. «Ժողովուրդ»
Ռուսաստանը հրապարակել է Հայաստանի համար էլ ուշագրավ փաստաթուղթ

«Սասնա ծռերը» ընդգծեց այն շիզոֆրենիկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի հասարակությունը

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացնելով հուլիսի 17-ից ի վեր Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պառճառները՝ նշեց. «Ես կարծում եմ՝ պահանջը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն է, այլ կառավարության, Սերժ Սարգսյանի, նոմենկլատուրայի հարցը, որը դրել է այդ խումբը»:

Նրա խոսքով՝ պատճառների մասին խոսելիս գիտության մեջ սովորաբար օգտագործում են կառուցվածքային բռնություն հասկացությունը. «Կա բռնության մի քանի տեսակ՝ ֆիզիկական, հոգեբանական և կառուցվածքային: Երբ քաղաքական, սոցիալական, տնտեսական համակարգը արդար չէ, և այդ անարդարության քանակը շատ է, ստեղծվում է, այսպես կոչված, կառուցվածքային բռնության իրավիճակ, ինչն էլ առաջացնում է այլ տեսակի բռնություններ»:

Նրա խոսքով՝ Հայաստանում կուտակված բազմաթիվ և բազմատեսակ խնդիրները հանգեցրին այն բանին, որ ինչ-որ մի տեղ օղակը պայթեց:

Մեր զրուցակցի կարծիքով՝ «Սասնա ծռերը» ընդգծեց այն շիզոֆրենիկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի (և ոչ միայն) հասարակությունը. «Հայաստանում նորմալ մարդիկ մի կողմից՝ չեն կարող արդարացնել այդ բռնի արարքը, մյուս կողմից՝ այնքան լավ են հասկանում, որ այս արարքը կառուցվածքային բռնության հետևանք էր, որ չեն կարող նաև չսատարել այս խմբին»:

«Սա վերք է Երևանի տարածքներից մեկում, որը անհայտ է, թե երբ կվերանա և ինչպես կվերանա. կարող է ավելի խորանալ»,- ասաց Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ հավելելով, որ ինքը չի տեսնում այս իրավիճակի վերացման ոչ բռնի ճանապարհներ, ինչը նշանակում է, որ մեր պետականությունը ավելի մեծ փորձության է ենթարկվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում