Եգիպտոսում տեխնոկրատների նոր կառավարության ղեկավար կարող է դառնալ երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզը: Այս մասին հայտնում է արբանյակային ONtv Live հեռուստաալիքը:
Հայտնի է նաև, որ Մուհամմադ Ալ-Բարադեյը, որը «Ազգային փրկության ճակատի» առաջնորդներից մեկն է և Մուհամմադ Մուրսի ղեկավարման շրջանում ընդդիմության կողմնակից, կստանա կա´մ փոխվարչապետի կա´մ վարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդականի պաշտոն:










































