Այսօր Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեակի Մացումոտոն իր բուռն դժգոհությունն է արտահայտել Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի՝ Կուրիլյան կղզիներ այցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: «Դա վիրավորում է մեր ժողովրդի զգացմունքները և ափսոսանք է առաջացնում»,- ասել է նախարարը:
Մայիսի 15-ին Կուրիլյան կղզիներ այցելած Իվանովն այսօր ասել է, որ ինքը հանգիստ է վերաբերվում նման արձագանքներին, սակայն իր այցն ամենևին էլ ուղղված չէ ինչ-որ մեկին նյարդայնացնելուն կամ ինչ-որ բան ապացուցելուն: