Երեկ հայ սամբիստները կրկին փայլել են Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Մարտական Սամբոյի 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանն առավելության հասավ ռուս Սերգեյ Մանինի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
74 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Նաղդալյանը կիսաեզրափակիչում պարտություն կրեց ուկրաինացի Մաքսիմ Դյադուլյաից, սակայն երրորդ տեղի համար պայքարում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Շպակի նկատմամբ և արժանացավ բրոնզե մեդալին:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հայ սամբիստները մեդալներ էին նվաճել նաև մարզական սամբոյի առաջնությունում: Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ) արժանացել էին բրոնզե պարգևների: