Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է Qantas ավիաընկերության օդանավի ուղևորին, որը փորձել է ներխուժել օդաչուական խցիկ: Այս մասին հատնում է Fox News-ը: Նշենք, որ օդանավը թռիչք էր կատարում Սիդնեյից Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլա:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Ուղևորը, որի անունը չի հաղորդվում, թռիչքի երրորդ ժամին սկսել է իրեն ագրեսիվ պահել անձնակազմի նկատմամբ, այնուհետև օդաչուական խցիկ մուտք գործելու փորձ է նախաձեռնել:
Ավստրալիայի դաշնային ոստիկանության օդային պաշտպանության աշխատակիցները, որոնք ուղեկցում էին չվերթը, ձերբակալել են նրան:
Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ միջադեպի ժամանակ օդանավի անվտանգությանը ոչինչ չի սպառնացել: Օդանավը բարեհաջող ավարտել է չվերթը: Մանիլայում ավստրալացի ոստիկանները օրինախախտին հանձնել են Ֆիլիպինների իշխանություններին:










































