Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար ոսկե դարը մոտեցել է ավարտին, և հայտնի չէ՝ արդյոք նա կկարողանա՞ մութ ժամանակներում երկիրը նույնքան հաջող կառավարել, որքան նախկինում: Այս մասին գրում է Politico-ն:
Նշվում է, որ իշխանության գլուխ Մերկելի լինելուն համընկած վերջին տասնամյակը իրապես ոսկե դար է եղել Գերմանիայի համար: Այսպես, երկիրը ավելի հաջող, քան մեծ մասը, հաղթահարել է տնտեսական ճգնաժամը: Այն քաղաքականապես դարձել է գերակշռող ուժ Եվրոպայում, նաև ընդհանուր առմամբ ավելի լիբերալ, հանդուրժող և բարեհոգի, ինչը դրան դարձրել է իսկապես գրավիչ տեղ կյանքի համար:
Սակայն այսօր այդ առաջընթացը կասկածներ է առաջացնում, շարունակում է հեղինակը: Տրամադրությունները հասարակության մեջ զգալիորեն փոխվել են այն բանից հետո, երբ երկիր են գնացել հարյուր հազարավոր փախստականներ: Զանգվածային միգրացիայից և ահաբեկչությունից վախի ֆոնին տեղի է ունեցել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության վերելք: Իսկ Մերկելը գնալով ավելի թույլ և խոցելի տեսք ունի:
Գերմանիայի տնտեսությունը թուլության որոշ նշաններ է ցույց տալիս, նշում է պարբերականը:
Հիմա երկիր է հասել բռնությունը. մի քանի օրում հրեշավոր հարձակումների շարքը ցնցել է ազգին, որն առանց այդ էլ հենարանը կորցնելու եզրին էր: Ինչ-որ լավ բան վերջացել է, և հայտնի չէ՝ հետո ինչ կլինի, եզրափակում է հոդվածագիրը: