La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Պարմա»-ի 21-ամյա հարձակվող Իսաակ Բելֆոդիլը 5 տարվա պայմանագիր է ստորագրել Միլանի «Ինտեր»-ի հետ:
Բելֆոդիլի տրանսֆերի 50%-ի դիմաց «Ինտեր»-ը վճարել է 10 մլն եվրո: Անցած մրցաշրջանում հարձակվողը «Պարմա»-ի կազմում անցկացրած 33 խաղում 8 գոլ է խփել:
Բելֆոդիլը հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում, բայց անցած տարի որոշեց հանդես գալ Ալժիրի ընտրանու կազմում:







































