Sunday, 23 06 2024
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
11:45
ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը
Բախվել են ավտոմեքենաներ
Ավտովթար Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում
Աղվերանում հայտնի հյուրանոցային համալիրի անցակետում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Արյունը բացառող այլընտրանքը

Հայաստանում իրավիճակը հասել է գրեթե դասական հեղափոխականի՝ ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: Իհարկե, թե՛ ներքևը, թե՛ վերևը, թե՛ կարողանալը, թե՛ ուզել-չուզելը այս դեպքում կարող են շատ հարաբերական լինել, սակայն իրավիճակը դա է, և առանց հեղափոխության հանգուցալուծումը երևի թե ավելի ու ավելի բացառվում է: Հեղափոխությունն էլ այս դեպքում հարաբերական է, և ամենևին չի նշանակում իշխանափոխություն: Ի վերջո, իշխանությունն էլ կարող է ելքը գտնել հեղափոխության մեջ, որը պարզապես կհաղթանակի հասարակության նկատմամբ:

Իրավիճակը Հայաստանում իսկապես սահմանային է, հարցն այն է, թե որ կողմ է անցնելու սահմանը: Խնդիրը տվյալ պարագայում միայն արնահեղությունը չէ: Դա կարճաժամկետ հրամայականն է, որից պետք է խուսափել ամեն գնով՝ թույլ չտալով, որ Երևանի որևէ հատվածում կրկին լինի մի հուշատեղի, ուր ամեն տարի քաղաքացիերը կհավաքվեն իրենց միջից ելած զոհերի հիշատակ հարգելու, ինչպես Մյասնիկյանի արձանի մոտ:

Այդ կարճաժամկետ հրամայականից դուրս, կան նաև երկարաժամկետ խնդիրներ, ստեղծված իրավիճակի որևէ ելքի դեպքում թե՛ իշխանության, թե՛ հասարակական կյանքի, թե՛ քաղաքական գործընթացների վրա ազդեցության տարբերակներ: Ի՞նչ ազդեցություն կլինի այս կամ այն ելքի դեպքում: Այստեղ առայժմ չի նշմարվում հանրության և պետության շահը: Չի նշմարվում միտում, որ իրադրության հանգուցալուծման որևէ տարբերակ է գերակայում, որի առանցքում էլ պետական և հասարակական շահի գերակայություն կա:

Ինքնին այն, որ հանգուցալուծումը լինի առանց զոհի, առանց արյունահեղության, արդեն իսկ պետության շահից է բխում: Բայց, ինչպես նշեցի, դա կկարճաժամկետ խնդիրն է: Մինչդեռ առկա իրավիճակը անխուսափելիորեն կունենա երկարաժամկետ հետևանքներ, ազդեցություններ, և հարկավոր է հասկանալ, թե ինչպիսին կարող են լինել դրանք: Ինչ խոսք, դա էլ կախված է, թե անարյուն հանգուցալուծումից բացի՝ կարճաժամկետ այդ հրամայականը բավարարելով, ինքնին այդպիսի հանգուցալուծման ի՞նչ տարբերակներ կարող են լինել, աշխատել, որոնք կպարունակեն իրադրության ամբողջական ընդգրկում: Ըստ այդմ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ ազդեցություն կամ հետևանքներ կարող են լինել իշխանական համակարգի ներսում, որը պատրաստվում է, օրինակ, հերթական ընտրությունների: Այս առումով, օրինակ, կա մի կողմից առավել բուռն հասարակական ընդդիմության առաջացման ռիսկ, մյուս կողմից կա նաև ավելի մեծ հասարակական հիասթափության հավանականություն:

Մի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն էլ ավելի մեծ ջանքեր գործադրել վերարտադրության խնդիրը լուծելու համար, մյուս դեպքում էապես կնվազի այդ խնդրի բարդությունը:

Միաժամանակ, արդեն իսկ տեղի ունեցածը, որ բացահայտեց իշխանական համակարգում առկա անցքերը, այն էլ ամուր թվացող համակարգային անվտանգության գործում, ի՞նչ ազդեցություն կթողնի իշխանության ներսում դասավորության վրա, կլինե՞ն պատժվողներ: Դրանք կլինեն հեռացողների՞ տեսքով, թե հակառակը՝ պատժի սուրը գլխներին, այդ մարդիկ էլ ավելի անձնուրաց կծառայեն համակարգին:

Սրանք հարցեր են, որոնք եթե արդեն իսկ չեն առաջացել իշխանության ներսում, վաղ թե ուշ անպայման առաջանալու են: Եթե, իհարկե, բանը չի ավարտվում իշխանափոխությամբ: Իսկ բանը դրանով կարծես թե չի ավարտվում, համենայն դեպս դատելով առկա գործընթացների տրամաբանությունից: Նախ, ամենևին չկա դրա համար անհրաժեշտ կրիտիկական զանգված, դրանից բացի՝ չկա այլ գործոն, իսկ ակտիվություն խթանած զինված գործոնը արգելափակված է, մյուս կողմից էլ՝ անգամ եղած հասարակական ռեսուրսը գտնվում է ակնհայտորեն քաոսային ընթացքի մեջ, չկա ոչ միայն բավարար կազմակերպական մեխանիզմ, որը կձևավորի հանրությանը գործոն դարձնելու հնարավորություններ, այլև չկան նաև ծրագրեր, պատկերացումներ հաջորդական քայլերի մասին: Առավել ևս ոստիկանական մեթոդներով բերան ենթարկելով, ձերբակալելով հասարակության, զանգվածների տրամադրության վրա քիչ թե շատ ազդող գործիչների, իշխանությունը կարողացավ լիովին կազմալուծել հասարակության ռեսուրսը որպես գործոն:

Այստեղ էլ, կարճաժամկետ իրողությունների կողքին, առավել քան ցցուն նշմարվում են ավելի երկարաժամկետ խնդիրներ՝ կապված հասարակական գործոնի արդյունավետության բարձրացման հետ: Այստեղ ակնհայտ է, որ Հայաստանի հասարակությունը մեծ հաշվով գլխատված է: Ոչ թե առաջնորդների բացակայության, այլ առաջնորդող գաղափարների ու ծրագրերի բացակայության առումով: Ու քանի որ չկան դրանք, չեն ձևավորվում նաև բոլորի համար աներկբա խնդիրների լուծումները, որովհետև խնդրի՝ շատ կոնկրետ խնդրի լուծման համար միաժամանակ անհրաժեշտ է շատ կոնկրետ պատկերացումներ այլընտրանքի մասին, այն մասին, թե ինչ է լինելու խնդիրը արմատախիլ անելուց հետո, քանի որ պետականությունը վակուումներ չի հանդուրժում, առավել ևս հասարակությունը: Դրանք ունեն շատ արագ աղբով և ավելորդություններով լցվելու հակում:

Մենք այժմ առավել քան ցցուն կերպով տեսնում ենք, որ ամենածայրահեղ անձնազոհ քայլն անգամ չի բերում հանրային շոշափելի էֆեկտի, եթե չկան վերը բերված բաղադրիչները, հասարակության հստակ պատկերացումները այլընտրանքի մասին: Որովհետև խնդրի լուծման հնարավոր է հասնել այն ժամանակ, երբ հասնում ես քեզ համար այլընտրանքի հստակ ձևակերպմանը: Երբ կառուցվում է այդ այլընտրանքը, դառնում է այն շոշափելի, այդ ժամանակ առկա խնդրի լուծումը վերածվում է ինքնաբերաբար մտքում եկող մեխանիկայի, որն արդեն ջանք էլ չի պահանջում: Ջանք պահանջում է ամբողջական և շոշափելի այլընտրանքի ստեղծումը:

Հայաստանի հասարակությունը հերթական անգամ բախվում է այդ խնդրին, և սրա կարճաժամկետ ողբերգական ռիսկերը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականից բացի՝ Հայաստանի հասարակությունը պետք է գոնե հերթական դասով հասունանա և լրջորեն դիտարկի այլընտրանքի ամբողջական ձևավորման խնդիրը՝ գաղափարական հիմքից, արժեքային կմախքից մինչև ծրագրային գործիքակազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում