Saturday, 15 06 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հայ-ամերիկյան նոր համաձայնագիր. ի՞նչ որոշում է հաջորդելու
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ
16:30
ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար
2023-ին ֆինանսական արդյունքը 652 միլիոն 140 հազար դրամ է՝ ի տարբերություն 2022-ի բացասական արդյունքի
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
Հավտարիմ ենք առաքելությանը՝ աջակցելու ՀՀ կայուն և համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը
Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով. ՔԿ
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա

Ֆորս-մաժոր. Հայաստանի ԶԼՄ-ների գործունեությունը

Քննարկելու համար ֆորս-մաժոր Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների արձագանքը վերջին իրադարձություններին՝ «Առաջին լրատվական»-ի «Նոր ձևաչափ» ծրագրում այսօր հյուրընկալվել են «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Գնահատելով երևանյան վերջին իրադարձություններին ԶԼՄ-ների արձագանքը՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հեռուստաընկերությունները հիմնականում ձախողվեցին, մուլտիկներ էին ցույց տալիս: Ինչ վերաբերում է առցանց լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ լրագրողները քամվում են: Ինձ թվում է՝ խնդիրն այն է, որ կայացած չէ լրագրությունը, պետությունը, քանի որ երիտասարդ է»:

Նրա կարծիքով՝ լրագրողը չպետք է լինի «կոնֆլիկտի կողմ», պետք է մնա չեզոք և իրականացնի հավասարակշռված լուսաբանում. «Նաև լրագրողները չունեն այս կարգի իրավիճակների փորձ, և հարցեր են առաջանում, թե արդյո՞ք լրագրողը պետք է ամեն ինչ հայտնի, ցույց տա»:

Հռիփսիմե Ջեբեջյանը խոստովանեց, որ իսկապես լրագրողների համար նորություն է և դժվար այսպիսի աննախադեպ իրավիճակներում աշխատելը. «Առավել ևս, որ չկար հստակ գնահատական, մենք չգիտեինք՝ ինչի հետ գործ ունենք՝ սա զինվա՞ծ խումբ է, ահաբեկչությո՞ւն, թե՞ այլ բան»: Ինչպես նկատեց «Առավոտ» օրաթերթի լրագրողը, հաշվի առնելով, որ մեդիա-դաշտում ուղիղ եթերով ԶԼՄ-ները շատացել են, և միևնույն է՝ ուղիղ տեղեկատվություն ստանում են, ուստի տեղեկատվության զտելու իմաստն էլ է շատ հաճախ վերանում:

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պետությունը չի գնահատում որպես ահաբեկչություն. «Կարծում եմ՝ ՊՊԾ գնդի տարածք լրատվամիջոցներին թույլ տալու պետության որոշումը հետապնդում էր լարումը թուլացնելու նպատակ: Դա կարծես նաև պատանդներին ազատ արձակելու նախապայման էր, որ կատարեցին իրավապահները»:

Ինչ վերաբերում է այս իրադարձություններին հեռուստատեսության լուսաբանմանը, ապա «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագրի կարծիքով՝ մարզերի բնակիչների համար տեղեկատվության հիմնական աղբյուր է ծառայում միայն հեռուստացույցը, և դա է վկայում նաև մարզերի արձագանքը այս դեպքերին. «Ըստ էության միայն Երևանն էր իրադարձությունների կիզակետում»:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ միգուցե հեղափոխությո՞ւն լիներ, եթե մեդիա-դաշտում չլինեին առցանց ուղիղ հեռարձակումները, քանի որ ավելի շատ մարդ այդկերպ էր հետևում դեպքերի զարգացմանը, քան դուրս էր գալիս փողոց, Սամվել Մարտիրոսյանը արձագանքեց. «Դժվար է գնահատել, օրինակ՝ Վրաստանի հեղափոխության կարևորագույն գործոններից մեկը «Ռուսթավի-2»-ն էր: Այնպես որ՝ ուղիղ եթերները շատ կարևոր են, այլ հարց է, որ շատերը նստելով տանը՝ իրենց մասնակից են համարում»:

Հռիփսիմե Ջեբեջյանի կարծիքով՝ ուղիղ եթերը ավելի շատ զանգվածներ է բերում դեպքերի զարգացման կենտրոն, քանզի դրա միջոցով փոխանցվում է էներգետիկան:

Ինչ վերաբերում է հեռուստացույցի ազդեցությանը զանգվածների վրա, ՏՏ անվտանգության փորձագետը նշեց, որ մոնիթորինգի արդյունքներով՝ TV-ները սկսել են զիջել համացանցին. «Բացի այդ՝ հեռուստացույցը ունի շատ մեծ մինուս. եթե էդ պահին չնայեցիր, էլ չես կարող դիտել»: «Հեռուստատեսությունը դոմինանտ է մնում մարզերում, կայքերը՝ Երևանում»,- նկատեց Վահագն Հովակիմյանը: Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ այս հարցում մեղքի իրենց բաժինն ունեն նաև քաղաքական կուսակցությունները, որոնք կարող էին մարզերն ապահովել համացանցի հասանելիությամբ:

ՏՏ անվտանգության փորձագետի կարծիքով՝ իրականության և լրատվամիջոցներում եղած տեղեկատվության տարբերության գործում մեծ և բացասական դեր է խաղում Ֆեյսբուքը, որտեղ օգտատերերը դիմում են մանիպուլյացիաների. «Միայն վերնագրերով կարելի է մարդկանց շեղել»:

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ այն մտայնությունը, թե տպագիր մամուլը մահանում է, «Առավոտ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ թեև թերթերի տպաքանակը տարեցտարի իսկապես պակասում է, բայց ընթերցողները միևնույն է՝ տարբեր են: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիրը կարծում է, որ տպագիր մամուլը պարզապես լուրջ փոփոխության կարիք ունի. «Այն այլևս չի կարող մրցակցել օպերատիվ լրատվությամբ: Տպագիր մամուլում պետք է տպվեն լուրջ վերլուծական, հայտնի հեղինակների նյութեր»:

Սամվել Մարտիրոսյանը անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ են միմյանց խանգարում բազմաթիվ առցանց լրատվամիջոցները, նկատեց՝ իրականում մենք չունենք այդպիսի շատ լրատվամիջոցներ, այլ ունենք շատ կայքեր, որոնք հետապնդում են զուտ քարոզչական նպատակներ, բիզնես-շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում