France Presse գործակալությունը հաղորդում է, որ Գվատեմալայում երեկ սպանվել են 27 հոգի, այդ թվում` երկու կին: Հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուիսային մասում` Մեքսիկայի սահմանի մոտ: Ըստ հաղորդված տեղեկությունների` սպանվածները գլխատվել են:
Associated Press գործակալության հաղորդմամբ՝ այս հարձակումը հավանաբար կապված է նարկոմաֆիայի պարագլուխ, նախօրեին ոստիկանության կողմից ոչնչացված Արոլդո Լեոնի գործի հետ: Ոստիկանությունում կարծում են, որ սա, հավանաբար, վրեժ է նրան սպանելու համար:
Մեքսիկային սահմանակից շրջանները Գվատեմալայի ամենավտանգավոր տարածքներն են համարվում, քանի որ մեքսիկական թմրաբիզնեսն իր ազդեցությունն է տարածում նաև այստեղ: