Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

ՌԴ հարուստ ընտանիքների մեջ Խաչատուրովները, Սարկիսովները և Կարապետյանները` առաջին 15-յակում

Ռուսական «Ֆինանս» պարբերականը հաշվել է, թե որքան գումար ունեն Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները: Ըստ այդմ պարզվել է, որ Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքը Անանև եղբայրներն են, որոնք այս ցուցակում շրջանցել են Գուցերիև ընտանիքին: «Պրոմսվյազբանկ»-ի ղեկավար Ալեքսեյ Անանևի և նրա եղբոր` Դմիտրիի համատեղ կարողությունը կազմում է 6.5 մլրդ դոլար: Նրանց կապիտալի աճն մեկ տարվա ընթացքում կազմել է 41%:

«Ռոսնեֆտ» ընկերության սեփականատեր Գուցերիև ընտանիքի կարողությունն աճել է 17%-ով` կազմելով 5.8 մլրդ դոլար: Սակայն այս ցուցանիշով նրանք նահանջել են մեկ տեղով և զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: Եռյակը եզրափակում են Ռոտբերգ եղբայրները, որոնք իրենց ընկերությունների «Ստրոյգազմոնտաժ», ՍՄՊ-բանկ և «Մոստրեստ» շինարարական ընկերության շնորհիվ ունեն 3.5 մլրդ դոլար:

Հայ գործարարների երեք ըտանիք նույնպես տեղ են զբաղեցնում այս ցուցակում, ընդ որում՝ առաջին 15-յակի մեջ: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես «լավագույն հայ ընտանիք» են դարձել Խաչատուրով եղբայրները` Դանիիլն ու Սերգեյը, որոնց պատկանում «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունը: Նրանց կարողությունն աճել է 39%-ով` կազմելով 2.2 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ, նրանք նահանջել են երկու կետով: 2 տեղով իջել են նաև Սարկիսով եղբայրները: Նիկոլայի և Սերգեյի կարողությունը նախորդ տարվա համեմատ աճել է 28%-ով` կազմելով 2.0 մլրդ դոլար:

«Տաշիր»-ի Կարապետյան եղբայրներն այս ցուցակում զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը: Սամվելի և Վասպուրակի «Տաշիր»-ը նախորդ տարի աճել է 88%-ով` հասնելով 1.28 մլրդ դոլարի: Այս վարկանիշային ցուցակում նրանք վեր են բարձրացել 5 կետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում