Sunday, 23 06 2024
Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները
Ամենայն հարգանքով, բայց մենք Ձեր կրթությունն ու գիտելիքները չունենք՝ նման «աֆյորա» իրականացնելու համար․ Գրիգոր Տեր-Ղազարյան
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37,6 հազարի
18:45
Գիտնականները նշել են վաղաժամ մահվան ռիսկի երկրորդ գործոնը
Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ
18:15
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը

Ինչ է մշակել ու կազմակերպում ոստիկանությունը Խորենացու փողոցում

Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, քաղաքացիներին հորդորելով հավաքները Խորենացու փողոցի փոխարեն իրականացնել այլ վայրում, քանի որ Խորենացու փողոցում կա իրավիճակի կտրուկ սրման վտանգ: Կասկած չկա, որ ոստիկանության այս հայտարարությունն է հենց իրավիճակի սրման աղբյուր հանդիսանում: Եվ հազիվ թե ոստիկանությունը չգիտակցի դա, տարածելով այդպիսի հայտարարություն, որի քաղաքացիական արձագանքը ամենայն հավանականությամբ լինելու է մերժումը եւ դա կռահելը բարդ չէ:

Իսկ քանի որ ոստիկանությունը զգուշացնում է, որ հակառակ դեպքում ստիպված կլինի հեռացնել քաղաքացիներին, դա առավել եւս նշանակում է, որ այդ դեպքում բախումը կլինի անխուսափելի: Եվ ուրեմն, ի՞նչ է սա՝ իրավճակը սրելու, հրահրելու, սադրիչ քայլ, որին գնում է ոստիկանությունը, տեսնելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած բախումից հետո կարծես թե այլեւս լարվածության դրվագներ չեն լինում եւ քաղաքացիները չեն գնում բախման: Եվ ինչի՞ համար է պետք սադրել, գնալ այդպիսի հայտարարության միջոցով քաղաքացիների ակնհայտ բուռն դժգոհություն ենթադրող արձագանք առաջ բերելու, խթանելու: Դա պետք է նրանց դեմ գործողու՞թյան համար, թե՞ ոստիկանությունը պարզապես հայտարարում է, որ հետո իհարկե դրա ֆոնին սկսի ներկայանալ որպես հանդուրժող, որ չնայած իր զգուշացումները մերժվել են, այնուհանդերձ ոստիկանությունը մնացել է հանդուրժողության բարձրության վրա: Մենք այս մարտավարությունն, օրինակ, տեսել ենք Բաղրամյան փողոցում Էլեկտրիկ Երեւանի օրերին:

Իսկ արդյո՞ք ոստիկանության հայտարարության նպատակը Խորենացու փողոցում մարդկային էներգիայի կուտակումն ավելի ակտիվացնելը չէ: Համենայն դեպս, դա էլ կարող է լինել անխուսափելի արձագանք: Մյուս կողմից, նախօրեի հանրահավաքը ցույց տվեց, որ հանրահավաքի մասնակիցների թիվը ավելանում է, եւ այդ իմաստով կարիք չկա առանձնապես նոր խթանների: Միով բանիվ, ոստիկանության հայտարարությունն, անկասկած, չէր կարող լինել չմտածված ու պատահական: Կան մի շարք օրինակներ փաստելու, որ ոստիկանության թե բռնությունն ու դաժանությունը, թե նաեւ հանդուրժողությունը ամենեւին պատահական չեն լինում եւ դրանք լինում են հստակ մշակված եւ կազմակերպված: Եվ այս առումով առավել հետաքրքրական է դառնում, թե ինչ է մշակվում կամ կազմակերպվում ոստիկանության նոր հայտարարությամբ, որով Խորենացու փողոցում առկա վիճակը մեծ հաշվով կարող է մտնել մի նոր փուլ, նոր տրամաբանություն, երբ խնդիրը կդառնա արդեն գնալ, թե մնալը:

Իհարկե, այստեղ առանձնապես ավելի կարեւոր խնդիրներ չէին էլ քննարկվում, առայժմ, օրակարգի կոնկրետության տեսանկյունից, սակայն այնուհանդերձ պետք է արձանագրել, որ իրավիճակը մտել էր որոշակի դիսկուրս եւ առկա է վտանգը, որ ոստիկանությունն իր հայտարարությամբ այն կարող է կրկին դուրս բերել եւ գցել ոստիկանություն-քաղաքացիներ հակադրության «դիլեմայի» մեջ: Ուշագրավ է եւ այն, որ ոստիկանության այդ հայտարարությունը հաջորդում է Խորենացու հավաքներին միանալու կուսակցական նախաձեռնություններին: Օրինակ, հուլիսի 26-ին այդ մասին հայտարարել են թե Ալյանս կուսակցությունը, թե Համախմբում կուսակցությունը՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Արդյո՞ք ոստիկանության քայլը պայմանավորված է հենց այս երկու ուժերի հայտարարությունների հանգամանքով:

Որովհետեւ, համենայն դեպս Խորենացու գործընթացի շուրջ տեսանելի այլ բան կարծեք թե տեղի չի ունեցել նախօրեի համեմատ, որը հիմք կտար խոսել իրավիճակի սրման վտանգի մասին: Թեեւ, իհարկե երկու նոր կուսակցությունների միացումը եւս ինքնին չի կարող լինել այդպիսի հիմք: Պարզապես ոստիկանության հայտարարության ֆոնին հենց դա է, որ կարող է դիտվել Խորենացու շուրջ ծավալվող զարգացումների նոր հանգամանք: Թեեւ, հանգամանքները զարգանում են իհարկե ոչ միայն հանրայնորեն տեսանելի դաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում