Sunday, 23 06 2024
18:15
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում կգործարկվի էլեկտրական շչակ
11:45
ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը

Կոտրվեց պետության ուժեղ լինելը քաղաքացու նկատմամբ. սա ավարտված չէ. քրեական արդարադատության հոգեբան

«Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը «Սասնա ծռեր» խմբի զինյալների գործողությունները դիտարկելով զուտ քրեական արդարադատության տեսակետից՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Պետական մարմինը վերջերս արդեն որակել էր. դիտարկվել էին թե զենք կրելու, թե շենք-շինություն զավթելու քր.օր.-ի բոլոր հոդվածները, և Ազգային անվտանգությունը այդ հոդվածներով արդեն ենթադրեց, որ կա նմանատիպ հանցակազմ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ «ահաբեկիչ» տերմինը պետք է մի քիչ զգույշ արտաբերվի, որովհետև «ես դեռ չեմ հիշում, որ ահաբեկիչներին պետությունը սնունդ մատակարարի»:

Զերծ մնալով իրավական գնահատականներից՝ մեր զրուցակիցը նկատեց, որ կատարվել է գործողություն, որը ֆորմալ առումով կարող է ունենալ հանցակազմ՝ կարևորելով, սակայն, քաղաքացիների վերաբերմունքը այդ տղաների նկատմամբ. «Հոգեբանական տեսակետից ևս մենք տարբեր շերտեր ենք խառնում այս ամենին. ովքեր են Մանուկյան Պավլիկենք, նախագահի հրաժարականը, կառավարման համակարգը և վերջում միացնում ենք նաև Ղարաբաղի հողերը հետ չտալու հարցը»:

Արշակ Գասպարյանը վստահ է, որ սա մեկ օրվա քայլ չէր, այլ սկսվել է 90-ական թվականներից՝ ԼՂ պատերազմ, որում ըստ էության հաղթեցինք, բայց դե յուրե չհաղթեցինք, 88-ի երկրաշարժ, 96թ. սեպտեմբեր, 99-ի Հոկտեմբերի 27. «Այս ամենը սթրեսածին գործոններ են, որոնք թույլ չեն տալիս իրացնել մարդու պահանջմունքները, և մարդու մոտ առաջանում է դիմադրություն»:

«Այն, ինչ արեցին այս տղաները, իհարկե լավագույն միջոցը չէ (դա իրենք՝ տղաներն էլ են ընդունում), բայց ինչ-որ մարդկանց ընկալմամբ՝ անելանելի իրավիճակից դուրս գալու ձև է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, ուստի անիմաստ է խոսել անպատժելիության մասին:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ագրեսիվ պահվածքի պատճառ է նաև այն, որ հասարակությունը չունի սպառիչ տեղեկատվություն՝ ինչպես մտան, ինչպես եկան, ինչու արեցին… Իսկ տղաների կողմից ոստիկանության մեքենա այրելու փաստը նա համարում է հասարակության համախմբմանն ուղղված գործիք:

«Այս ամենում թիվ մեկ շահը պետք է լինի զոհ չունենալը, այդ թվում նաև՝ ոստիկանության շրջանում»,- ասաց Արշակ Գասպարյանը՝ չբացառելով հանգուցալուծման որևէ տարբերակ և նշելով, որ կոտրվեց քաղաքացու նկատմամբ պետության ուժեղ լինելու ընկալումը. «Անկախ նրանից, թե սա ինչպես կավարտվի, սա դեռ ավարտը չէ»:

Արշակ Գասպարյանը համարում է, որ ԱԱԾ հայտարարության մեջ կան եթե չասենք՝ վերջնագրային, ապա համոզելու շեշտադրումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում