Sunday, 23 06 2024
Փաշինյանը մատնանշել է Հայաստանի առջև ծառացած երկու արտաքին կարևոր մարտահրավերները
Ամենայն հարգանքով, բայց մենք Ձեր կրթությունն ու գիտելիքները չունենք՝ նման «աֆյորա» իրականացնելու համար․ Գրիգոր Տեր-Ղազարյան
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37,6 հազարի
18:45
Գիտնականները նշել են վաղաժամ մահվան ռիսկի երկրորդ գործոնը
Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ
18:15
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը

Բերդի պետը ոմանց համար «հոպար» է եղել. նոր զարգացումներ Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանության գործով դատական նիստում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործի դատական քննությունը:

Այս դատարանը գտնվում է ոստիկանության ՊՊԾ գնդի անմիջապես հարևանությամբ: Դատարանի շենքին մոտենալը հնարավոր էր միայն ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Իսկ դատարանի շենք մուտք գործելը հնարավոր եղավ միայն նախագահող դատավորի կողմից տրված թույլտվությամբ:
Դատարանի շենք հասնելու և շենք մուտք գործելու բարդություններով էր պայմանավորված, որ կողմերի հարազատները նույնիսկ չէին կարողացել հաղթահարել արգելքները ու ներկա չէին նիստին:

Երեք երիտասարդ ամբաստանյալներին ՔԿՀ-ից դատարան բերել էին մեծաթիվ ուղեկցողների ուղեկցությամբ: Ամբաստանյալների տրամադրությունը, ըստ արտաքին տպավորության, վատ չէր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստրիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստրիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակում է գործով վկաների հարցաքննությունը: Դատակոչված մեծաթիվ վկաներից քչերն են ներկայացել դատարան ու հարցաքննվել: Այս նիստին ներկայացել էր երկու վկա:

Վկա Խալաթյանը սպանության կատարման պահին աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսակցությունների բաժնում: Ներկայումս չի աշխատում: Վկան հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում:

Դեպքի օրը՝ 2015 թվականի մարտի 4-ին, վկան գտնվել է իր աշխատավայրում՝ ՔԿՀ-ի տեսակցությունների բաժնում: Նրան է մոտեցել Վարդգես անունով մի քաղաքացի ու ասել է, թե երկու հոգով եկել են տեսակցության: Բայց նրանք դեռ երրորդ մարդուն են սպասել, ըստ հայտի՝ տեսակցության պիտի ներկայանային երեքով: Վարդգեսը ներկայացրել է իր ու ընկերոջ անձնագրերը, միաժամանակ ասել է, թե «երրորդ անձը» մոտենում է ՔԿՀ-ին: Այդ «երրորդ անձը» հենց Երրորդմասցի Լյովիկն է եղել՝ Լյովա Ղազարյանը:

Վկա Խալաթյանը Վարդգեսին ասել է, որ պետք է սպասեն «երրորդ անձին», քանի որ տեսակցության թույլտվությունը երեք հոգու էր տրված: Իսկ Վարդգեսն ասել է, թե իրենց տեսակցության մասին «Հոպարը» տեղյակ է: Վկան ճշտեց, որ Վարդգեսի ասած «Հոպարը» ՔԿՀ-ի այն ժամանակվա պետ Ռուբիկ Ստեփանյանն էր…

Վկան վերցրել է Վարդգեսի ու նրա ընկերոջ անձնագրերը, հատուկ թերթիկի վրա լրացրել է նրանց տվյալները ու սպասել է «երրորդ անձի» գալստյանը:

Մեկ էլ հանկարծ կրակոցներ են լսվել: Վկան գտնվել է միջանցքում. «Անմիջապես վազա: Չգիտեինք՝ որտեղից կրակեցին…»:
ՔԿՀ-ի տեսակցությունների բաժնում այլ կալանավորներ կային՝ տեսակցողների հետ: «Կալանավորներին անմիջապես խուզարկեցինք, հանեցինք վերև, տեսակցության եկած ժողովրդին հանեցի ճանապարհեցի՝ կնիկ արմատներ էին՝ ուրիշ կալանավորների մոտ էին եկել… Քիչ անց մեզ հրահանգվեց ուժեղացված ծառայություն: ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանը պահանջեց, որ Վարդգեսենց տվյալներով լրացված թերթիկը տանեմ իր մոտ: Տարել, տվել եմ իրեն…»:

Այս վկան գործին վերաբերող ուրիշ որևէ բան չասաց:

Երկրորդ վկան՝ Դավթյանը, ներկայումս ևս ծառայում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության բաժնում: Վկան ասաց, թե չգիտի՝ ՔԿՀ-ում ով է եղել «Հոպարը»:

Ամբաստանյալներին վկան ճանաչում էր որպես իրենց ՔԿՀ-ի կալանավորների, ասաց, թե նրանք «խելոք կալանավորներ են»:

Վկան դեպքի օրը «ծառայություն էր տանում» հավաքակայանում: Միայն կրակոցների ձայներ է լսել՝ «ավտոմատի ձեներ էին»: Վկան հավաքակայանի տարածքը չի լքել, քանի որ այդպիսի հրահանգ չի ստացել:

Միայն որոշ ժամանակ անց նրան կանչել ու պահանջել են բացել իր անձնական օգտագործման մեքենայի՝ «07»-ի դռները: Մեքենան վկան կայանել էր ՔԿՀ-ի կայանատեղիում: Կրակոցներից մեքենայի մի կողմը ամբողջովին վնասվել էր՝ «սետկա էր դառել»: Վնասվել էր նաև մեքենայի «բալոնը»՝ կրակոցից միայն «փոս էր ընկել», բայց բարեբախտաբար չէր ծակվել: Վկան նույնիսկ կատակեց. «Իմանայի՝ ում կրակոցից է մեքենաս վնասվել, կբերեի, մեքենաս սարքել կտայի»:

Դատարանում չէին ստացվել վկաներին ուղարկված ծանուցագրերի պատասխանները: Փոստատնից դատարանին ասել էին, թե վերջերս փոստատնից գողություն է կատարվել, «կարող ա ձեր ծանուցագրերն են գողացել»: Ինչևէ՝ ծանուցագրերի՝ հասցեատերերին հասնելու վերաբերյալ տեղեկություններ չկային, հետևաբար, դեռ վաղ էր չներկայացող վկաների վերաբերյալ բերման ենթարկելու որոշումներ կայացնել:

Մեղադրողն ասաց, թե դատակոչված վկաների գերակշիռ հատվածը դատարան չի ներկայացել: Առաջարկեց՝ դեռևս հարցում կատարել ու ստուգել, թե դատարան չներկայացողներից ովքեր են հատել ՀՀ սահմանը, ովքեր են բացակայում հանրապետությունից, որպեսզի հետագայում կողմնորոշվեն՝ ում վերաբերյալ կայացնեն բերման ենթարկելու որոշում:

Քանի որ դատարանի հարցման պատասխանները ստանալու համար ժամանակ է հարկավոր, դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում