Saturday, 15 06 2024
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Շրջանակային պայմանագիրը չի կնքվի․ դա ՀՀ իշխանությունից պահանջում է վճռական գործողություններ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հայ-ամերիկյան նոր համաձայնագիր. ի՞նչ որոշում է հաջորդելու
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ
16:30
ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար
2023-ին ֆինանսական արդյունքը 652 միլիոն 140 հազար դրամ է՝ ի տարբերություն 2022-ի բացասական արդյունքի
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
Հավտարիմ ենք առաքելությանը՝ աջակցելու ՀՀ կայուն և համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը
Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով. ՔԿ
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ

Ինչը հստակ չի ձևավորվում 17-ից սկսած

Երևանում արդեն տասներորդ օրվան մոտեցող դրամատիկ զարգացումները այս ամբողջ ընթացքոմ լեցուն էին ամեն ինչով, բացի երևի թե ամենակարևորից՝ հստակ, որոշակի, տարընթերցումների և մեկնաբանությունների տեղիք չտվող օրակարգից և առաջին հերթին, իհարկե, ներկայացվող պահանջներից, որոնք ենթադրաբար պետք է լինեն զինված ապստամբության փորձի դեպքում: Մոտ մեկ տասնօրյակ հանրությանը այդպես էլ հստակորեն պարզ չէ, թե ինչ պահանջ է ներկայացվում իշխանություններին: Արվում են, արվել են ընդհանուր հայտարարություններ, այդ թվում՝ իշխանափոխության պահանջի և Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, սակայն միևնույն ժամանակ այդ ամենի մասին հենց նույն ապստամբ շրջանակները անում են հակառակ հայտարարություններ՝ կապված, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի մոտեցումների հետ: Միաժամանակ պատասխանատվությունը՝ որևէ բան ասելու, դրվում է հենց Սեֆիլյանի վրա, որը բանտարկված է: Թե ինչ է ասում և ինչ է կարծում նա՝ պարզ չէ:

Ստացվել է իսկապես քաոտիկ մի իրավիճակ, որից տպավորություն է ստեղծվում, որ ՊՊԾ գնդի տարածք մտած «Սասնա ծռեր» խմբի անձնազոհ տղաների նախաձեռնությունը ինչ-որ տեղ ձախողվել է՝ իրենցից անկախ պատճառներով: Համենայն դեպս, հստակ ձևակերպված և ներկայացված պահանջների բացակայությունը վկայում է, որ այդ խնդիրը պետք է լուծեին այլք, լուծվեր այլ տեղում և այլ տարբերակով, քան ՊՊԾ գնդի գրավումը, և տղաներն արել են, այսպես ասած, իրենց գործը, իրենցից հասանելիքը: Չի բացառվում, որ քաղաքական պահանջների խնդիր՝ որպես այդպիսին, ի սկզբանե չի էլ եղել մշակված: Վերջին հաշվով, եթե զինված ապստամբություն է, ապա դա նաև ենթադրում է նպատակ վերցնել իշխանությունը, ոչ թե իշխանությանը ինչ-որ պահանջներ ներկայացնել: Եվ չի բացառվում, որ նաև այս առումով է ստեղծվել վակուումը՝ իշխանությունը վերցնել, այսինքն՝ ապստամբությունը զարգացնել չի հաջողվել (հազիվ թե զինված խմբի անդամները պլանավորել էին հենց մտնել ՊՊԾ տարածք ու պաշարվել այնտեղ), կամ համենայն դեպս գոնե առայժմ չի հաջողվում, միաժամանակ չի հաջողվում նաև կատարել բովանդակային վերաձևակերպում և ներկայացնել արդեն իրավիճակից բխող հստակ պահանջներ:

Դրա պատճառն այն է, որ այդ իմաստով չկա որոշումների ձևավորման և կայացման ամբողջական մեխանիզմ, այդ մեխանիզմի տարբեր բաղադրիչներ տարբեր տեղերում են, և առնվազն առկա է մի եռանկյունի՝ ՊՊԾ գունդ, Ժիրայր Սեֆիլյան, պայմանականորեն Խորենացու փողոց, որի միջև հաղորդակցությունը, սակայն ըստ էության կառավարում է իշխանությունը: Իսկ դրանց բացակայությունն իր ազդեցությունն է թողնում նաև հասարակական վերաբերմունքի վրա, քանի որ հանրությունը զինված խմբի տղաների ազատամարտի կենսագրության հանդեպ հարգանքով, նաև Հայաստանի իշխող համակարգի կամայական և, մեղմ ասած, անարդարացի կառավարման հանդեպ հակակրանքից բխող՝ զինված տղաների հանդեպ որոշակի համակրանքով հանդերձ, այդուամենայնիվ չի կարողանում ամբողջական գնահատել տեղի ունեցածն ու իր մեջ էլ հստակեցնել սեփական վերաբերմունքը և դիրքորոշումը կատարվածի հանդեպ:

Ի վերջո, հասարակությունը անկասկած փորձում է ստանալ տեսանելի հեռանկար՝ մինչ առաջարկին մասնակցություն ունենալը կամ մասնակցության հարցը որոշելը:

Այդ խնդիրների հանրագումարում ձևավորվում է որոշակիորեն օդից կախված մի վիճակ, որը հաստատ չի բխում թե՛ զինված խմբի, թե՛ հասարակության շահերից, ընդ որում՝ որևէ հանգուցալուծման դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում