Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հարստություն ամենեցուն

Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական վերջին նախաձեռնությունը` «Շքեղության հարկի» մասին օրենքի նախագիծը, բավական հետաքրքրական է իր բնույթով: Դեռևս երեք տարի առաջ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաքրիստոնեական էր համարում, երբ աղքատության խնդիր ունեցող երկրում հարուստները ցուցադրում են իրենց հարստությունն ու ուժը:

Նա ասում էր, որ սոցիալական լարվածություն չի լինի, եթե հարուստները փոխեն իրենց կենցաղավարությունը: Այլ կերպ ասած` աղքատները տեսնում են, թե մի փոքր երկրում, որտեղ իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հազիվ են հոգում իրենց հացի խնդիրը, կա մարդկանց մի զգալի խումբ, որը ծայրից ծայր տնօրինում է երկրի հարստությունը, փողոցներում շրջում է գերթանկ մեքենաների երկար շարասյուներով, ապրում է դղյակներում, զվարճանում է թանկարժեք ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում, վայելում է կյանքը, իսկ ովքեր որ հայտնվում են այդ խմբի ճանապարհին, պետք է հետո փառք տան Աստծուն, որ ոտքի տակ ընկնելու համար իրենց կյանքը չեն խլել:

Տեսնելով մարդկանց այդ խմբի գոյությունն ու հնարավորությունները` մարդկանց մեջ առաջանում է զայրույթ, վիրավորվածություն, արդարության սրված զգացում, և տեղի է ունենում սոցիալական լարում: Թերևս դա էր Տիգրան Սարգսյանի խոսքի լեյտմոտիվը, համաձայն որի, աղքատներով երկրում պետք է հարուստներն ունենան առավել հարուստ կենցաղավարություն, և ուժն ու հարստությունը չցուցադրեն:
Սակայն հարց է առաջանում` իսկ ի՞նչը ցուցադրեն այդ մարդիկ, եթե նրանց ունեցած-չունեցածն այդ ուժն ու հարստությունն է: Կամ ուր պահեն այդքան ուժն ու հարստությունը, որ կուտակվել է նրանց ձեռքում: Ավելի հեշտ է աղքատներին տանել, մի տեղ պահել, քան պահել հարուստների ունեցած-չունեցածը: Ի վերջո, հո ամբողջ երկիրը չես պահի աղքատներից: Ամբողջ երկիրն է այսօր մի խումբ հարուստներինը:

Այնպես որ, պետք է սպասել, որ հարուստները միասնաբար կպատասխանեն Վիկտոր Դալլաքյանին` առաջարկելով, որ հանրապետության որևէ տարածքում կառուցեն աղքատների գետտո, որտեղ անվճար բնակարանով կապահովեն այն մարդկանց, ովքեր չունեն հարստության և ուժի հնարավորություն ու դրանից նեղվում են: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք չեն նեղվում, և սոցիալական լարման պատճառ չեն հանդիսանում: Այդ մարդիկ կապրեն բաց, ազատ, իսկ նրանք, ովքեր լարվում են հարստություն տեսնելիս, նրանց կտեղափոխեն գետտո: Հիմա երևի թե շատերին զարգացման այդ տարբերակը կթվա զավեշտալի, տարօրինակ, անհավանական և միգուցե վիրավորական` աղքատ մարդկանց համար:

Աղքատ մարդկանց համար վիրավորական պետք է լինի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, թե հակաքրիստոնեական է աղքատության խնդիր ունեցող երկրում հարստություն և ուժ ցուցադրելը, և եթե դա չլիներ, ապա չէր լինի սոցիալական լարվածություն: Ինչ է ստացվում: Ստացվում է, որ մեր բնակչության աղքատ խավն ուղղակի նախանձում է հարուստներին, և այդ նախանձն է, որը բերում է սոցիալական դժգոհության:

Դրանից բացի, ստացվում է, որ աղքատները մեր երկրում դատում են իրենց տեսածով, այսինքն` մտածելու կամ ինչ-որ այլ բաներ հասկանալու ունակություն չունեն, և եթե չտեսնեն հարստությունը, չեն էլ մտածի իշխանությունից իրենց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի պայմաններ պահանջելու մասին: Արդյոք դա վիրավորական չէ՞ աղքատ մարդկանց համար, երբ վարչապետը, փաստացի, իր խոսքով անուղղակի ակնարկում է հարուստներին` տղեք, եկեք ցույց չտանք, որ հարուստ ենք, որ ժողովուրդը բան-ման չկասկածի ու հանգիստ ապրի, մինչև տեսնենք` ինչ ենք անում: Մի՞թե այդպես չի ստացվում:

Չէ՞ որ աղքատությունն արատ չէ, իսկ հարուստ լինելը հանցանք չէ: Հետևաբար հակաքրիստոնեականը ոչ թե հարստությունը ցուցադրելն է, այլ այդ հարստությունը անօրինական ճանապարհով վաստակելը, կուտակելը, պահելը: Հակաքրիստոնեական է այն, որ հարուստները ոտնահարում են պետական ու մարդկային գրեթե բոլոր օրենքները, որ մեկին բարեգործություն են անում, հետո հազար ու մեկին ցուցադրում են այդ բարեգործությունը: Այդ անօրինականությունն է, որ զայրացնում է աղքատ բնակչությանը:

Նրանց զայրացնում է այն, որ հարստությունն է որոշում օրենքի առաջ պատասխանատվության աստիճանը, ու որքան հարուստ ես, այդքան նվազում է օրենքի ուժը քո հանդեպ: Հետևաբար, պետք է լուծել այդ, օրենքի առաջ բոլորի հավասարության խնդիրը, որպեսզի օրենքը հավասարապես գործի նաև հարուստների ու նրանց թիկնապահների և հարազատ-բարեկամների համար: Թե չէ, հարստությունը խնդիր չէ, թող ցուցադրեն ինչքան ուզում են, միայն թե դրանից անմեղ մարդիկ չտուժեն, այսինքն` այդ հարստությունը չկուտակվի այդ մարդկանց հաշվին և հետո չինքնահաստատվի այդ մարդկանց վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում