Sunday, 23 06 2024
Ամենայն հարգանքով, բայց մենք Ձեր կրթությունն ու գիտելիքները չունենք՝ նման «աֆյորա» իրականացնելու համար․ Գրիգոր Տեր-Ղազարյան
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37,6 հազարի
18:45
Գիտնականները նշել են վաղաժամ մահվան ռիսկի երկրորդ գործոնը
Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ
18:15
Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին
ՀՀ պետականությունը ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահ է. պատերազմն արգելող միակ ուժն է
Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում տնակ է այրվել
Երևանը հստակեցրեց իր դիրքորոշումը մեծ կոնֆլիկտում. հարմար առիթ էր, 3-րդ կողմի թելադրանքով չէր
Մշակութային երկխոսություն՝ երկրների միջև. Դիլիջանում երկրորդ անգամ անցկացվեց «Միմինո» հայ-վրացական փառատոնը
Շարժումը մինչև «Կոպ-29» մնալու է փողոցում. ինչպես մարած կային, այդպես էլ կմնան
Հայաստանի ռազմա-տեխնիկական հետաքրքրությունների բաց խճանկարը
16:45
Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
16:30
ԱՄՆ Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ
16:01
Honda-ն 2025-ին կդադարեցնի աշխարհում ամենավաճառվող մոպեդի արտադրությունը
«Լիալուսին, Մարմարիկի ջրամբար»
15:30
Հայաստանի առաջարկը ողջունելի է․ Տոյվո Կլաար
Այրվել է տնակ
15:00
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին
Թե բա՝ «հավերժական կռիվ»․ իհարկե, ուրիշների զավակների արյան հաշվին․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի և պատի միջնամասում
«Կինժալի» դիմաց՝ «մսացու անասունի կարգավիճակով»
13:50
Արքայազն Ուիլյամն աջակցել է Անգլիայի հավաքականին Դանիայի հետ ոչ-ոքիից հետո
Շատ կարևոր է ժողովրդին բացատրել՝ մենք «տեր» չենք փոխում, «տերն» է մեզնից ազատվել
Երևանում թալանել են «Թելսել» տերմինալը՝ տանելով խոշոր չափի գումար
Սպեկուլյացիա է. ինչո՞ւ հենց Հայաստանով պետք է այդքան մեծ քանակությամբ ոսկի անցնի
Փրկարար ծառայությունը՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին
Ադրբեջանի սեւ գործիքն ու «կանաչ» խաբեությունը
-
12:45
ԱՄՆ մի շարք նահանգներում ցանկանում են արգելել դպրոցներում հեռախոսների օգտագործումը

Հուլիսի 17-ի նշմարվող երկու տողատակեր

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել զենքը վայր դնելու դեպքում ընդունել Ժիրայր Սեֆիլյանին և քննարկել նրա հետ պետության համար կարևոր հարցեր ու ներկայացնել ստեղծված իրավիճակը, որ առկա է նաև արտաքին հարցերի կապակցությամբ մտահոգությունների մասով: Այդ մասին հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբի տղաների և իշխանության միջև միջնորդ հանդիսացող Վիտալի Բալասանյանը:

Այդ բանակցության վերաբերյալ տեղեկություններն ընդհանրապես իրարամերժ են. մի բան է հայտարարվում, հետո այդ բանը հերքվում է: Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, հետո «Սասնա ծռերը» անվստահություն հայտնեցին Բալասանյանին՝ ասելով, թե նա խեղել է Սեֆիլյանին խոսքերը, հետո Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ երբ լինի Սեֆիլյանի և Սարգսյանի հանդիպում, դրա գլխավոր թեման չի լինի Սարգսյանի հրաժարականի հարցը:

Այս տեղեկությունները ըստ էության ավելի շատ ապակողմնորոշում են հասարակությանը, քան օգնում հասկանալ, թե ինչ է կատարվում: Կամ ստեղծված իրավիճակում թե՛ իշխանությունը, թե՛ զինված տղաները այլևս չեն պատկերացնում, թե ինչ պետք է անել, այսինքն՝ միայն հասարակությունը չէ, որ բան չի հասկանում, այլ նաև հենց նրանք, կամ էլ բանակցության գործընթացով տեղի է ունենում մի բան, որը հանրության համար անհասանելի է, փակ է, և արտաքին դրսևորումները ընդամենը տեղի ունեցող իրական գործընթացը քողարկելու համար են: Ընդ որում՝ այդ գործընթացը կարող է, ասպես ասած, աննկատելի լինել նաև կողմերից մեկի համար:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ թեև խաղաղ հանգուցալուծման ցանկությանը գործնականում որևէ մեկը չի պատկերացնում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ կոնկրետ: Իհարկե, վատ լուրի բացակայությունը, ինչպես ասում են, արդեն լավ լուր է: Եվ ինչպես Հայաստանի իշխանությունն է նախընտրում ասել ղարաբաղյան գործընթացի մասով, թե վատ բանակցությունը պատերազմից լավ է, այս դեպքում էլ նույն իշխանությունը պարտավոր է առաջնորդվել այդ սկզբունքով՝ վատ բանակցությունը, հակասական բանակցությունը ավելի լավ է, քան ներքին բախումները: Առավել ևս, որ տեղի ունեցողը ըստ էության բավական շոշափելիորեն շաղկապված է ղարաբաղյան գործընթացին:

Այդ մասին, իհարկե, մինչ այսօր առավելագույն որոշակիությամբ խոսել է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Միևնույն ժամանակ, մինչև հուլիսի 17-ը դրա մասին շատ էր խոսում «Հիմնադիր խորհրդարանը»՝ նույնիսկ հայտարարելով, որ եթե Սերժ Սարգսյանը տարածք հանձնի, իրենք զինված ապստամբություն կանեն: Եվ արեցին, սակայն դրանից հետո ղարաբաղյան թեման կարծեք թե չեն շոշափում:

Այստեղ է, որ հետաքրքրական է՝ այդ թեման անցել է հենց իշխանությունների ու «Սասնա ծռերի» միջև բանակցային գործընթացի տողատա՞կ, ավելորդ աչքից ու ականջից հեռու: Այսինքն՝ արտաքին շերտում իրավիճակը ունի մի օրակարգ, իսկ տողատակում կամ ներքին շերտերում՝ օրակարգը Ղարաբաղյան խնդիրն է: Բայց, ինչպիսի՞ շեշտադրումներով և ի՞նչ հարցեր կարող են լուծվել այդ տողատակում՝ Հայաստանի բանակցային դիրքերը ամրացնո՞ղ, թե՞ հակառակը:

Այստեղ էլ, իհարկե, միանշանակ գնահատականների համար հիմքերը շատ սուղ են, սակայն մենք կարող ենք որոշակի դատողություններ անել արտաքին ուշագրավ ազդակներից, որոնք բաց է թողնում օրինակ ռուսական պաշտոնական քարոզչամեքենան, ակնհայտ անհանգստություն արտահայտելով այն կապակցությամբ, որ Հայաստանում ստեղծված վիճակը, այսպես ասած, երկարում է, և իշխանությունները չեն դիմում ուժային հանգուցալուծման: Միաժամանակ, իրավիճակի տողատակում է նաև մեկ այլ երևույթ՝ կապված այն բանի հետ, որ կարծես թե փոխվում է ներհայաստանյան քաղաքական օրակարգը, ինչի տրանսֆորմացիան մենք տեսնում ենք Խորենացու փողոցում այս օրերին կատարվող խմորումների տեսքով:

Այստեղ ակնհայտ է Հայաստանի այսպես ասած ավանդական և նոր քաղաքական օրակարգերի «ճակատամարտը»՝ իհարկե բարեբախտաբար միայն ճառերի տեսքով: Անկասկած է, որ այդ օրակարգի փոփոխությունը ևս բեկումնային նշանակություն է ունենալու Հայաստանի թե՛ ներքին զարգացումների, թե՛ արտաքին պոտենցիալի վրա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում