Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ. Արթուր Նազարյան

Հունաստանում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը 6 հանդիպում անցկացրեց, որոնցից 3-ում հաղթեց եւ գրավեց 17-րդ հորիզոնականը: ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարության հետ զրուցում առաջնության արդյունքներն ամփոփեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը, ով գլխավորում էր հայկական պատվիրակությունը մրցավայրում:

 Հայաստանի երիտասարդական հավաքականը 2-րդ տարին անընդմեջ մասնակցեցԲ դիվիզիոնի առաջնությանը: Որքանո՞վ այս անգամ արդարացան սպասելիքները:

– Եթե նայենք զբաղեցրած դիրքին, ապա գրանցվել է նահանջ, քանի որ գրավել ենք 17-րդ տեղը: Եթե նայենք վիճակագրությանը, ապա ելույթները հաջող էին, քանի որ 6 խաղից 3-ում հաղթել ենք մրցակիցներին: Նախորդ հարցազրույցում արդեն նշել էի, որ մենք կադրային լուրջ խնդիրներով ենք ժամանել Հունաստան: Հաշվի առնելով այդ ամենը` պետք է արժանին մատուցել թիմին ունեցած ելույթների համար: Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի վերջին 2 առաջնություններում գրանցած արդյունքներով այսօր Եվրոպայի լավագույն 30 երկրների թվում է: Գտնում եմ, որ հայկական բասկետբոլի համար սա բավականին լավ արդյունք է եւ հույս է ներշնչում, որ մենք տարիների ընթացքում ավելի բարձր տեղերում ենք լինելու:

 Հայաստանը պարտվեց առաջին 3 խաղերում, ապա 3 հաղթանակներ տոնեց:Ինչպե՞ս այդպես ստացվեց:

– Գիտեք, որ այս կազմով Հայաստանը ստուգողական խաղեր չէր անցկացրել եւ փաստորեն Եվրոպայի առաջնության առաջին հանդիպումները թիմի համար մեծ փորձություն եղան: Փորձի պակասը թույլ չտվեց հաղթել Մակեդոնիայի եւ Պորտուգալիայի հավաքականներին: Միակ թիմը, որին մենք իրոք զիջում էինք խաղամակարդակով, դա Չեռնոգորիան էր, որը հետագայում դարձավ նաեւ առաջնության հաղթող:
Ինչ վերաբերվում է հաղթանակներին, ապա տղաները պարտության մատնեցին Վրաստանին, Էստոնիային եւ Բուլղարիային: 3 հաղթանակներն էլ շատ արժեքավոր են, քանի որ մրցակիցները բասկետբոլային լավ ավանդույթներ ունեցող երկրներ էին: Ընդհանրապես, այս տարի Եվրոպայի առաջնությունում շատ լուրջ մրցակցություն էր: Բավական է նշել, որ Ռուսաստանի ընտրանին չկարողացավ մտնել լավագույն 8 թիմերի մեջ… Մրցակցությունը Եվրոպայում ուժեղանում է օրեցօր, շաբաթ առ շաբաթ, եւ պետք է շատ մեծ աշխատանք կատարել, որ ետ չմնալ մյուսներից:

 Նախորդ զրույցում նշել էիք, որ Հայաստանը միակ թիմն է, որը 10 հոգով է ժամանելմրցավայր, եւ պատճառների մասին ավելի ուշ կխոսեք

– Այո, մենք 12 խաղացողներով պետք է լինեինք, եթե Կարեն Չիվիչյանը եւ Պյոտր Ստեփանյանցը մնային հավաքականում: Նրանց հետ մենք լրիվ այլ արդյունքներ կարող էինք գրանցել: Դեռ պետք է վերլուծենք եւ քննարկենք ֆեդերացիայի առաջիկա նիստի ժամանակ, թե ինչու այդ խաղացողները չմեկնեցին Հունաստան: Չիվիչյանը տարաձայնություններ ուներ մարզչի հետ, իսկ Ստեփանյանցի վերաբերյալ պատճառներն անհասկանալի էին: Նրանք շատ կարեւոր խաղացողներ են, եւ հույս ունեմ, որ ապագայում կլինեն հավաքականներում: Պետք է նշել նաեւ, որ մեր թիմի կեսը 18-19 տարեկան տղաներ էին եւ 2017 թվականին էլ կարող են մասնակցել Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը: Մեր երիտասարդականը լավ ներուժ ունի:

 Հավաքականը գլխավորում էր բելգիացի Տիբո Պետին, իսկ նրան օգնում էրանգլիացի Քրիս Մայեսը: Նրանք շարունակելո՞ւ են աշխատանքը:

– Պետին եւ Մայեսը 2 ամսով էին միացել Հայաստանին, նրանք Բելգիայի բարձրագույն խմբում են աշխատում, եւ դա է նրանց հիմնական գործունեությունը: Մինչեւ հաջորդ առաջնություն դեռ 10 ամիս ժամանակ կա, եւ այս պահին դժվար է ասել, թե ովքեր են գլխավորելու երիտասարդականը 2017 թվականին: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը պետք է իր կարծիքը հայտնի:

– Երեկ ավարտվեց նաեւ Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների առաջնությունը, որտեղՀայաստանը հանդես եկավ C դիվիզիոնում եւ գրավեց ընդամենը 8-րդհորիզոնականը

– Պատանեկան հավաքականը ամբողջովին ձախողել է ելույթները, երկրորդ կարծիք լինել չի կարող: 16 տարեկանների կազմում լեգեոներներ չկային, եւ որոշվել էր, որ շանս տանք բացառապես տեղական թիմերում հանդես եկող խաղացողներին: Առաջիկայում կվերլուծենք տեղի ունեցածը եւ կկայացենք համապատասխան որոշումներ:

 Բասկետբոլային ամառը Հայաստանի համար ավարտվեց: Ընդհանուր առմամբ,ինչպե՞ս կարող եք բնութագրել այն Հայաստանի համար:

– Առաջին անգամ Հայաստանը 4 հավաքականներով հանդես եկավ եվրոպական ստուգատեսներում, ինչը տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի օժանդակության շնորհիվ: Ազգային հավաքականը հաղթեց փոքր երկրների առաջնությունում, կանանց մինչեւ 18 տարեկանների ընտրանին էլ ոսկե մեդալներ նվաճեց C դիվիզիոնում: Այս ամառն իրոք բացառիկ էր հայկական բասկետբոլի պատմության մեջ: Այժմ պետք է ավելի մեծ ծավալով շարունակենք աշխատել, որ կարողանանք բարելավել մեր ցուցանիշները:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում