Tuesday, 09 06 2026
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին

Ոչ մի զինվորի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվելու․ Մառոզ Մարգոն՝ սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Կառավարության շենքի առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողերին այսօր միացել էր «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Վերջինիս խոսքերով՝ իրեն զայրացրել է այն, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է խորհուրդ ստեղծել և ուսումնասիրել կասկածելի հանգամանքներում զոհված զինծառայողների մահվան դեպքերը, որոնք մահացել են միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մ․ Խաչատրյանը (Մառոզ Մարգո) նշեց, որ իր որդու մահվան դեպքը մինչ օրս չի բացահայտվել և այն տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Իր իսկ խոսքերով՝ եկել էր ներողություն խնդրեր այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես չի եղել։ «Ես հայտարարում եմ՝ ոչ մի զինվորի մահվան դեպք չի բացահայտվելու, ամբողջը կոծկում են, եկել եմ միանամ ձեզ։ Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չեք միանում սևազգեստ մայրերին, եկել եմ միանամ և ներողություն խնդրեմ, որ չկարողացա օգնել, Նանային էի խոստացել, որ կբացահայտվի իր տղայի մահվան իրական հանգամանքները, բայց այսօր ես չեմ կարող նրա երեսին նայել»,- հայտարարեց նա:

Մինչդեռ Մ․ Խաչատրյանի ներկայությունը կառավարութան շենքի դիմաց հարուցեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ Գոհար Օհանջանյանի, Նանա Մուրադյանի, Իրինա Ղազարյանի զայրույթը:

Տիկին Նանան հարցադրում արեց, թե ինչու այն ժամանակ Մարգարիտա Խաչատրյանը չթույլատրեց իր որդու դին բերել կառավարության շենքի առաջ դնել և պահանջել, որ ճիշտն ասեն, սպանությունը որպես ինքնասպանություն չներկայացնեն, ինչո՞ւ Մ․ Խաչատրյանը երդվեց «իր սև շորերի արևով», որ կբացահայտվեն իր որդու մահվան հանգամանքները, ինչին ի պատասխան Մ․ Խաչատրյանն ասաց. «Այո՛, ասել եմ, բայց չեմ կարողացել հասնել դրան, որովհետև թույլ չեն տալիս, որովհետև քննիչը կգա մեր տուն, կասի «ինչո՞ւ ես գնում-կանգնում կառավարության շենքի դիմաց, ինչո՞ւ գնացիր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը մասնակցեցիր», չեմ կարողացել հասնել բացահայտման, իմ որդու մահվան իրական պատճառն էլ չեն բացահայտել»:

Տիգրան Օհանջանյանի մայրն էլ նրան հորդորեց ոչ թե գնալ զորամասեր, բացել կաթսաների կափարիչները և տեսնել, թե ինչ են ուտում զինվորները, այլ օգնել, որ վերջապես բացահայտվեն զինվորների մահվան իրական պատճառները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում