Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Մեր ծանոթները

Օրերս մի ծանոթ մարդ մոտեցավ ու հարցրեց, թե ճի՞շտ է, արդյոք, որ Լևոնն ու Սերժը միանում են: Ես ժպտացի իհարկե ոչ այն պատճառով, որ հաստատապես գիտեմ նրա հարցի պատասխանը, այլ որովհետև նրանից ավելի մոտ լինելով քաղաքական անցուդարձին և հետևելով ավելի մոտիկից, պատկերացնում եմ, թե ինչու և ինչպես են այդպիսի հարցեր առաջանում քաղաքականությունից մի քիչ ավելի հեռու կանգնած մարդկանց մոտ:

Իսկ նրանց թիվը, պետք է խոստովանել, որ բավական մեծ է: Եվ պետք է խոստովանել, որ լինելով բավական մեծ, և չնայած լինելով քաղաքականությունից բավական հեռու, նրանք հենց այդ հեռվությամբ էլ զգալի ազդեցություն են ունենում քաղաքական գործընթացների վրա: Եվ մեծ հաշվով, նրանց մոտ առաջացած հարցերը երևի թե ամենակարևոր հարցերն են, որքան էլ քաղաքականությանը մոտ կանգնած մարդկանց թվան միամիտ և ծիծաղելի, ու այդ հարցերն են, որ առաջին հերթին անհրաժեշտ է արժանացնել պատասխանի, սպառիչ և հասկանալի պատասխանի:

Ես, օրինակ, մի պահ պատկերացրի, թե իմ այդ ծանոթի նման քանի-քանի հազար, քանի-քանի տասնյակ հազար մարդիկ են քաղաքականությանն ավելի մոտ իրենց ծանոթներին կամ հենց իրենք իրենց տալիս այդ հարցը ու, չստանալով սպառիչ պատասխան, անում տարաբնույթ եզրակացություններ: Իսկ ի՞նչ պատասխանես այդ հարցին… Չէ՞ որ, եթե ազնվորեն պատասխանես, ապա ոչ «այո» կարող ես ասել ու ոչ էլ կարող ես ասել «ոչ», որովհետև մարդը քեզանից «այո» կամ «ոչ» չի պահանջում, այլ պահանջում է իրավիճակի բացատրություն: Եվ գուցե քեզանից էլ չի պահանջում, այլ ընդամենը քեզ է հայտնում, որ այդպիսի պահանջ ունի` երևի թե ակնկալելով, որ դու էլ այդ պահանջը կմոտեցնես մարդկանց, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ և պետք է պատասխանեն հարցերի: Ավելին, եթե դու փորձես էլ պատասխանել այդ մարդուն, ապա նա քո որևէ պատասխանից ոչ թե կբավարարվի, այլ առավելագույնը` հավատը կկորցնի քո հանդեպ ու կմտածի` դու էլ պիտի ասես` մոտ ես քաղաքականությանն ու բան գիտես, հա:

Կա՞, արդյոք, այդ բացը Հայաստանի ներքաղաքական զարգացումների պարագծում: Թերևս կա: Լո՞ւրջ է, արդյոք, այդ բացը: Թերևս լուրջ է, եթե մենք անլրջություն չունենանք մտածելու, որ այդպիսի պարզունակ հարցեր շատ քիչ մարդկանց մոտ են առկա, և մնացյալ բոլորը կամ մեզ պես արքիխելացի են, կամ էլ իշխանության նման անօրեն ու անիրավ: Ուրեմն, պետք է մտածել այդ բացի մասին, պետք է մտածել մեր շատ ու շատ ծանոթների պարզունակ հարցերի ենթատեքստերը բավարարելու և սպառիչ, հանգամանալից, հանրամատչելի պատասխաններ տալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում