Լուրեր
Ես էլ եմ եղել Սեֆիլյանի մոտ, Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը. Ալեք Ենիգոմշյան
  • 22:26
  • 2016-07-23
  • Դիտումներ՝ *

«Մեզնից մի քիչ հեռու գտնվող խիզախների, հերոսների հանդգնության արդյունքում ներկա ռեժիմը արդեն չգիտի, թե ինչ քայլերի դիմի, որպեսզի  սասանի նրանց վճռականությունը և, ինչպես միշտ, դիմում է ստի և կեղծիքի բազում միջոցների,- Խորենացի փողոցում այսօր հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»- ի, ԱՍԱԼԱ-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Դրանցից մեկը նա համարում է այն տեղեկությունը, որ իբրև թե «Սասնա ծռեր»-ը որոշել է  զենքերը վայր դնել։

Գլուխգործոցը, սակայն, նա համարում է  ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Վալերի Բալասանյանի հայտարարությունը, թե Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս  չի պահանջում։

«Ես էլ  էի Ժիրայր Սեֆիլյանի մոտ, Վիտալի Բալասանյանը  այդ արտահայտությունը կոնտեքստից ամբողջությամբ դուրս է բերում և խեղաթյուրում է իրականությունը»,- նշեց Ա. Ենիգոմշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *