Բոլորին է հայտնի Ռուբ Գոլդբերգի մեքենայի սխեման: Շների համար սնունդ արտադրող Beneful ընկերությունն իր գովազդում ներդրել է Գոլդբերգի մեքենայի մեխանիզմը:
Ռուբ Լյուցիուս Գոլդբերգը (1883–1970) հայտնի գյուտարար և ինժեներ է: Նրա ստեղծած մեքենան իրենից ներկայացնում է բավականին բարդ սարք, որը կատարում է պարզ գործողությունների՝ միմյանց հետ փոխկապակցված շարք:
Տեսանյութում շների գործողությունները հանգեցնում են տուփից ափսեի մեջ սննդի լցվելուն, որից հետո ափսեից սնվող շան պոչի շարժումից նոր գործողություններ են սկսվում: Դրանք ավարտվում են բարձրության վրա գտնվող արկղից փոքրիկ գնդակների թափվելով, որոնք գլորվում են ու դոմինոյի էֆեկտով տապալում խաղաքարերը: Դրանք ընկնելով գրում են Play.It`s good for you («Խաղա՛, դա լավ է քեզ համար»):










































