Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Քոչարյանը լուծում է իր հետագա քաղաքական ապաստանի խնդիրը»,- Գևորգ Գևորգյան

ՀՀՇ վարչության անդամ Գևորգ Գևորգյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը, հանդիպելով Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանի հետ, լուծում է իր հետագա քաղաքական ապաստանի խնդիրը:

«Հայաստանում իրադարձությունները Քոչարյանի նախատեսած սցենարով չեն ընթանում, և ընդհանրապես, Քոչարյանը հասկանում է, որ ՀՀ զարգացումներն իր վերահսկողությունից ալևս դուրս են: Եվ այդ ամենը տանում է նրան դատական պատասխանատվության: Օրինակ` եվրոպական կառույցների կողմից քննարկվում է մարտի 1-ին հրաման տվողների հարցը, մեր ժողովուրդն իր իրավունքների ու ազատությունների համար հետևողական պայքարով ապացուցում է, որ տեր է կանգնելու իր իրավունքներին ու ազատություններին, և որ ոչ մի քրեական իշխանություն չի կարող իրեն ետ պահել իր իրավունքները պաշտպանելու պայքարից: Քոչարյանը, տեսնելով այս ամենը, հասկացավ, որ ժամանակը և իրադարձությունների զարգացումը տանում են նրան, որ մարտի 1-ի համար պատասխանատվության օղակն ավելի ու ավելի է սեղմվում իր կոկորդին»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նրա` հիմա Քոչարյանը նման մարդկանց հետ է հանդիպում իր անձնական շահից ելնելով, ավելին՝ նա մշտապես այդպես է վարվել նաև իր իշխանավարման ժամանակ: «Նա տեսնում է, որ ՀՀ-ում ինքը քաղաքական գործիչ չէ, և հիմա հետաքրքրված է իր անվտանգության հարցով: Քոչարյանին ապահովության երաշխիք կարող էր երեկ տալ Լիբիան` Քադաֆիի գլխավորությամբ, այսօր` Իրանը` Ահմադինեժադի գլխավորությամբ»,- ասաց պարոն Գևորգյանը: Բացի այդ, նա համոզված է, որ Քոչարյանն այսպես փորձում է նաև խանգարել երկրի ներքաղաքական կայունության հաստատմանը: «Բայց նրա քաղաքական վերադարձը բացառվում է»,- ասաց Գևորգյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում