Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ կիսապաշտպան Իսկոն հայտնել է, որ հնարավորություն է ստացել հանդես գալ այն ակումբում, որտեղ աշխատում է իր մանկության կուռքը` Զինեդին Զիդանը: Հիշեցնենք` հանրահայտ ֆրանսիացին նշանակվելու է «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական:
«Շատ կարևոր է, երբ քեզնով հետաքրքրված է լինում այնպիսի անձնավորություն, ինչպիսին Զիդանն է: Նա մեծ նավճումներ ունի ֆուտբոլում: Երբ փոքր էի, միշտ ուշադրություն էի դարձնում Զիդանի խաղին, հետևում նրան:
Ինչ վերաբերում է Կարլո Անչելոտիին, ապա վստահ եմ, որ նա կարող է հաջողությունների հասնել ցանկացած ակումբում»,- Goal. com-ը մեջբերում է 21-ամյա Իսկոյի խոսքը: