ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անհանգստություն է հայտնել՝ կապված Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելու եգիպտացի զինվորականների որոշման հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ նշվում է երկրում կառավարումը քաղաքացիական կարգին շուտափույթ վերադարձնելու անհրաժեշտությունը:
Նախագահ Օբաման նաև հույս է հայտնել, որ բանակը կկարողանա պաշտպանել եգիպտացիների իրավունքները:
Ավելի վաղ Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը հայտարարել էր, որ նախագահ Մուհամմադ Մուրսին չկարողացավ արդարացնել եգիպտացի ժողովրդի սպասելիքները: Երկրի Սահմանադրության գործողությունը դադարեցվել է:











































