Այսօր ԱՄՆ-ում նշվող անկախության օրվա կապակցությամբ Կոնգրեսի գմբեթին կծածանվի կանեփից դրոշ: Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ դա կարևոր նշանակություն կունենա այդ օգտակար գյուղատնտեսական կուլտուրան երկրի դաշտեր վերադարձնելու համար: Դա նաև իր տեսակի մեջ խորհրդանիշ էր մարիխուանայի օրինականացման կողմնակիցների կողմից:
Washington Post-ը նշում է, որ նման դրոշ ծածանելու միտքը ֆերմեր Մայքլ Բոումանինն է, ով Կոլորադոյում է բնակվում: Նրա համերկրացի կոնգրեսմեն Ջերարդ Փոլիսն օգնել է պայմանավորվել Կապիտոլիումի վարչակազմի հետ: Այնտեղ դրոշները փոփոխվում են գրեթե ամեն օր, քանի որ գոյություն ունի դրանք վաճառելու ծրագիր:
Բոումանն ասել է, որ ԱՄՆ-ի՝ 13 աստղից բաղկացած առաջին դրոշը պատրաստված է եղել հենց կանեփե գործվածքից:
Հետագայում Բոումանը մտադիր է ծածանել իր դրոշը Կոլորադոյի օրենսդիր ժողովի շենքի գմբեթին: Ապա նա կկազմակերպի դրոշի «շրջագայությունը» նահանգներով:











































