Ճապոնական Toyota Motor ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է գրեթե 185 000 ավտոմեքենաներ հետ կանչելու մասին, քանի որ դրանց ղեկավարման համակարգում անսարքություններ են հայտնաբերվել: Այդ մասին հաղորդել է Nikkei պորտալը:
Հետ կանչման ենթակա են 184 996 ավտոմեքենաներ: Դրանց թվում են 109 168 Vitz-եր, որոնք հայտնի են նաև Yaris անվանումով: Դրանք թողարկվել են 2010-2012 թ.:
Հետ կկանչվեն նաև 65 080 Ractis մոդելի ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են 2010 թ. օգոստոսից 2011 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում: Հետ կանչման ենթակա են նաև Ractis մակնիշի 10 748 ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են Fuji Heavy Industries Ltd ընկերության կողմից:
Toyota Motor-ում ընդգծել են, որ ներկա դրությամբ վթարների վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվել:










































