Եգիպտոսի բանակի ստորաբաժանումները զրահապատ տեխնիկայի օգնությամբ Կահիրեում պաշտպանության տակ են վերցրել երկրի պետական հեռուստատեսությունը: Ըստ ականատեսների՝ աշխատակիցները, որոնք պատրաստվում էին «ուղիղ եթեր դուրս գալ», լքում են շինությունը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Սպասվում է, որ այսօր ժողովրդին կդիմի երկրի պաշտպանության նախարար Ֆաթահ Աս-Սիսին, ով կներկայացնի քաղաքական սուր ճգնաժամից դուրս գալու ծրագիրը: Ինչպես և 2.5 տարի առաջ (Հոսնի Մուբարաքին գահընկեց անելու ժամանակ), զինվորականները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում՝ ձգտելով թույլ չտալ երկրում իրավիճակի հետագա ապակայունացումը: Իրենց քաղաքական ծրագիրը նրանք մտադիր են քննարկել կլոր սեղանի շուրջ՝ բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ միասին:










































