Ամերիկյան խանութներից վերացել են Apple ընկերություն iPad2 պլանշետային համակարգիչները: Դրանք գնում են ոչ միայն տեղական սպառողները, այլ նաև տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք իրենց պարտքն են համարում հայրենիք տանել մեծ աղմուկ հանած այս սարքը:
Apple-ի ամենախոշոր գործընկերներից մեկը` Best Buy ցանցը, որն իրականացնում է պլանշետային համակարգիչների վաճառքը, հայտարարել է, որ դադարեցնում է վաճառքը, քանի որ iPad2-ները պարզապես սպառվել են: Մյուս խանութներում մեկ մարդուն երկու սարքից ավելի չեն վաճառում:
Apple-ում խոստացել են, որ մեկ-երկու շաբաթվա ընթացքում ամերիկյան խանութներին կտրամադրվի նոր խմբաքանակ: Շատերն այս դեֆիցիտը բացատրում էին Apple-ի կողմից ստեղծված արհեստական իրարանցմամբ, երբ մեծ հետաքրքրություն էր առաջացել այդ սարքի նկատմամբ: Սակայն ինչպես Apple-ում բացատրեցին, այս ամենն ունի մի քանի պատճառ, այդ թվում` երկրաշարժը Ճապոնիայում և LG-ում եղած խնդիրները, որոնք սենսորային էկրաններ են առաքում iPad2-ների համար: