Ֆրանսիական ոստիկանությունը Ելիսեյան պալատի մոտ ակցայից հետո ձերբակալել է Femen շարժման 3 մասնակցի։ Այս մասին հաղորդում է Europe1-ը:
Աղջիկները հանդես են եկել ի պաշտպանություն ֆեմինիստ Ամինա Թայլերի, ով գտնվում է Թունիսի բանտում:
Ուսանողուհին Facebook-ում հրապարակել էր իր կիսամերկ լուսանկարները:
Ակցիան նվիրված է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թունիս կատարելիք այցին:









































