Tuesday, 09 06 2026
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանը՝ երկու ձիու վրա

Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը Վիլնյուսում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում հրավիրված համաժողովում հայտարարել է, որ անհրաժեշտ է առավել սերտացնել ռազմական համագործակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների հետ: Հեռավոր Վիլնյուսում ոչ այնքան հնչեղ համաժողովի ընթացքում հնչեցված այդ միտքն իրականում ունի շատ ավելի մեծ կարևորություն, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Բանն այն է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն, առավելապես կենտրոնացած լինելով տնտեսական և քաղաքացիական բաղադրիչի վրա, ուշադրությունից կարծես թե բաց է թողել ժամանակակից աշխարհաքաղաքականության, ընդհանրապես աշխարհակարգի համար կարևոր ռազմական բաղադրիչը, անվտանգության բաղադրիչը: Մինչդեռ, ժամանակակից աշխարհում այս երկու կամ մի քանի բաղադրիչները սերտորեն միահյուսված են իրար, և հնարավոր չէ տնտեսությունն առանձնացնել անվտանգությունից՝ ռազմական անվտանգությունից, կամ դա առանձնացնել հասարակական կյանքից: Ամեն ինչը սերտորեն շաղկապված և ունիվերսալացված է, հետևաբար կոնկրետ պարագայում՝ «Արևելյան գործընկերության» դեպքում, ըստ էության, ստացվում է, որ տնտեսական ու քաղաքացիական առումներով կա ուղղություն դեպի Եվրամիություն, իսկ ահա ռազմական անվտանգության բաղադրիչի տեսանկյունից այս ծրագրի անդամ առնվազն որոշ երկրներ, և այս թվում՝ մասնավորապես Հայաստանը, գտնվում են այլ՝ հետխորհրդային, ներկայիս ռուսական հարթության մեջ: Իսկ սա իր հերթին իրավիճակը նմանեցնում է երկու ձիու վրա նստած լինելուն, ընդ որում՝ երբ ձիերը գնում են տարբեր ուղղություններով: Կարելի է պատկերացնել ձիավորի վիճակը, երբ մի ոտքով այս ձիու վրա է փորձում մնալ, մյուսով փորձում է պահվել մյուս ձիու հետ: Այդ ձիավորի վերջն, անկասկած, լավ չէ: Կոնկրետ Հայաստանը հայտնվել է գրեթե հենց այդ վիճակում. մի կողմից՝ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու փորձեր, մյուս կողմից՝ անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծումները՝ լավ թե վատ, Հայաստանն առայժմ գտնում է միայն Ռուսաստանում, որովհետև եվրոպական կողմում Հայաստանի անվտանգության կարևոր մարտահրավերների կապակցությամբ կարծիքներն ու մոտեցումներն այնքան էլ հստակ չեն:

Լիտվայի պաշտպանության նախարարի հայտարարությունը վերաբերում է հենց այս իրողությանը և այդ խնդրի վրա ուշադրություն բևեռելու փորձ է: Առանց այդ խնդիրը լուծելու օբյեկտիվորեն կարող են չլինել մյուս խնդիրները լուծելու արդյունավետ հնարավորություններ: Այսինքն, սա առանցքային խնդիր է, որ բարձրացնում է Լիտվայի պաշտպանության նախարարը: Հայաստանի հետ անվտանգության առումով եվրատլանտյան հանրությունը համագործակցում է, իհարկե, ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերով, սակայն այս ծրագրերում շատ են ընդհանրական իրողությունները, իսկ ահա կոնկրետ Հայաստանի հանդեպ եղած սպառնալիքների առումով եվրատլանտյան շրջանակներն առ այսօր չեն արել այնպիսի հայտարարություններ, որոնք քիչ թե շատ հստակ կլինեն Հայաստանի ժողովրդի համար: Վերջիվերջո, այս առումով Արևմուտքը Հայաստանի հասարակության համար նոր գործընկեր է՝ ի տարբերություն Ռուսաստանի, որի պարագայում կան հարյուրամյակներով ձևավորված կարծրատիպեր, որոնք ձևավորում են հասարակական կարծիք, ինչքան էլ որ այդ կարծիքի պրագմատիկ հիմքերը լինեն անբավարար: Կարծրատիպերն այդ տեսանկյունից իրենց գործն անում են, և Արևմուտքին այդ «մրցակցությունը» հաղթահարելու համար հարկ է անվտանգության հարցերում լինել առավել համոզիչ և հստակ, որպեսզի նաև տնտեսա-քաղաքացիական ինտեգրացիան ձերբազատվի ժամանակի ընթացքում ծագելիք անհարթություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում