Անդրադառնալով Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներին` սոցիալական ոլորտում ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կողմից կատարված չարաշահումներին, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ այն բացահայտումները, որոնք իրոք տեղ են գտել սոցիալական ոլորտում` դրա համար համապատասխան պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության իրենց արժանի չափով: Ավելին, մյուս ոլորտներում բացահայտված խախտումների պատասխանատուները ևս կպատժվեն: Մենք տեսանք, որ բոլոր բնագավառներում այդպիսի քայլեր իրականացվեցին, և առաջիկայում նույնպես զերծ չենք նման քայլերի ականատեսը լինելուց»:
Մեր այն հարցին, թե կիսո՞ւմ է այն մեղադրանքը, որ Վազգեն Խաչիկյանն է սոցիալական ոլորտի գլխավոր պատասխանատուն, թե՞ նա պարզապես քավության նոխազ է` պատասխանեց. «Դա արդեն իրավական ոլորտի խնդիր է, և կարծում եմ, որ իրավապահները կպատասխանեն այդ հարցին»: