Thursday, 28 03 2024
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները

Քոչարյանի համար միայն ՀՅԴ-ի ու Իրանի դուռն է կիսաբաց. Պետրոս Մակեյան

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանի հետ հանդիպմանը, հայտարարեց, թե ՀՅԴ-ի հետ համատեղ Քոչարյանը «վա-բանկ» է գնում: «Պարզ է, որ Արևմուտքից ձեռ է քաշել, միայն Ռուսաստանը բավական չէ, և ինքը հիմա գործարքի համար ուղիղ կապի մեջ է մտել Իրանի և ՀՅԴ-ի հետ: Սա հին արմատներ ունի, նոր երևույթ չէ: Սակայն այն ժամանակ նա խաղալու հնարավորություն ուներ` ռուսների հետ էր հարաբերություններ փորձում ստեղծել, ռուսներն օգտագործում էին նրան` Արևմուտքի հետ խաղում: Բայց հիմա տպավորություն է, որ բոլոր դռները փակվում են, և միայն ՀՅԴ-ի ու Իրանի դուռն է կիսաբաց»,- հայտարարեց Մակեյանը:

Թե որքանով նրան կհաջողվի խցկվել այդ կիսաբաց դռնից ներս, Մակեյանը նշեց. «Իմանալով Քոչարյանի տեսակը, կարող եմ ասել, որ նա էությամբ վախկոտ է: Նա վա-բանկ գնում է, երբ երաշխիքներ է ստանում: Նա մարտի 1 չէր անի, եթե երաշխիքներ չունենար, ապրիլի 12 չէր անի, եթե երաշխիքներ չունենար, հոկտեմբերի 27-ին «անթրաշ» չէր լինի, եթե երաշխիքներ չունենար: Իսկ Իրանը, կարծում եմ, այն երկիրը չէ որ իրեն կարողանա երաշխիքներ տալ: Հիմա Իրանն ու Իրանի նախագահն իրենք լրջագույն խնդիրներ ունեն, քանի որ արաբական հեղափոխությունների ալիքը մտնում է արդեն Իրան»: Մակեյանը համոզված է, որ Քոչարյանը Հայաստանում այլևս անելիք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում