Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիության արտաքին հարցերով խորհուրդը մայիսի 23-ին քննարկելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Խորհրդի նիստը նախագահելու է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հարավային Կովկասից բացի, նիստի ժամանակ քննարկվելու են նաև Մերձավոր Արևելքին, Սուդանին, մարդու իրավունքներին առնչվող հարցեր: